«Բարսելոնա» – «Միլան»: Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
Իտալական ակումբի համար սա ամերիկյան շրջագայության երրորդ խաղն է։ Մինչև այս «Միլանը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» (3:2) ու Մադրիդի «Ռեալին» (1։0)։ Այո, եվրոպական գրանդ ակումբները չէին խաղում հիմնական կազմերով, սակայն միլանցիների առաջատարները ևս բացակայում էին։
«Բարսելոնայի» դեմ խաղում «Միլանի» մեկնարկային կազմը մոտ կլինի նախորդ երկու մրցավեճերին։ Երիտասարդ խաղացողները լավ են դրսևորում իրենց։
Ինչ վերաբերում է կատալոնական ակումբին, նորանշանակ գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ևս այս փուլում շանս է տալիս երիտասարդ խաղացողներին։ Փորձառուներից սպասելի է Տեր Շտեգենի ու Լևանդովսկու մասնակցությունը խաղին։ ԱՄՆ-ում «Բարսելոնան» մարտական ոչ-ոքի է խաղացել «Մանչեսթեր Սիթիի» հետ (2։2) ու հաղթել է Մադրիդի «Ռեալին» (2։1)։ Այդ չորս գոլերից երեքը խփել է Պաու Վիկտորը, որը կխաղա նաև «Միլանի» դեմ։
Ակնկալում եմ, որ այս հանդիպումը կավարտվի ոչ-ոքի։ Ընտրել եմ ևս երկու խաղադրույք։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: