«Բարսելոնա» — «Մանչեսթեր Սիթի». Վալերի Կարպինի կանխատեսումը

22:45, 19 հկտ 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, «Матч ТВ» հեռուստաալիքի և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսումներ է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Բարսելոնա» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ։

Այսպես ասենք, «Բարսելոնան» ավելի նպատակասլաց ու կայուն թիմ է: Համագործակցությունն այս ակումբում մշակված է, մարզիչն առաջին տարին չէ, որ աշխատում է: Իսկ Գվարդիոլան նոր է «Սիթիում» սկսել իր աշխատանքը:

«Բարսելոնան» խաղում է տանը: Կատալոնացիները եվրագավաթային մեծ փորձ ունեն: Մեսսին վնասվածքից հետո վերականգնվել է և Պրիմերայի խաղում արդեն գոլով է աչքի ընկել: Հետևաբար իսպանական ակումբը գործնականում օպտիմալ կազմով կխաղա:

Նաև պետք չէ մոռանալ թիմերի անձնական հանդիպումների վիճակագրության մասին: Թիմերը մրցել են նախորդ խաղարկություններում, «Բարսելոնան» բոլոր դեպքերում հաղթել է: Կարծում եմ՝ կատալոնացիներն այս անգամ էլ կհաղթեն:

Բայց «Մանչեսթեր Սիթին» կկարողանա գոլ խփել: Անգլիացիներն ԱՊԼ-ում բավական շատ են խփում, ՉԼ-ում անցկացրած 2 խաղերում 7 գնդակ են ուղարկել մրցակիցների դարպասը: Նրանք էլ առջևի գծում բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեն:

[Կանխատեսումը ordinär 1]

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ