«Բարսելոնա» — «Մանչեսթեր Սիթի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 19 հկտ 2016
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի C խմբի երրորդ տուրի «Բարսելոնա» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ հանդիպման ընթացքում 11 մետրանոց հարված կլինի:

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլը կիսվեց: Թիմերը թևակոխեցին ամենապատասխանատու փուլ: Մեկնարկեցին երրորդ տուրի հանդիպումները: Անխոս, այս մրցահատվածի կենտրոնական դիմակայությունը սպասվում է C խմբում: «Բարսելոնան» հարազատ «Կամպ Նոու» մարզադաշտում ընդունելու է «Մանչեսթեր Սիթիին»:

Գվարդիոլան ընդդեմ իր նախկին թիմի` սա է օրվա մեխը: Պեպը հիմա էլ Կատալոնիա է վերադառնում անգլիական նորընծա գրանդի գլխավոր մարզչի կարգավիճակում: Նրա առաջին վերադարձը «Բավարիայի» գլխավոր մարզչի կարգավիճակում ավարտվեց ձախողմամբ: «Բարսան» այս խաղին պատրաստ է շարունակել իր պատմության ամենահաջող մարզչի տխուր վիճակագրությունը: «Կապտառնագույնների» կազմում կբացակայի միայն դարպասապահ Յասպեր Սիլեսենը, ով վնասվածք ունի: Որակազրկվածներ չկան: Վերջին խնդիրը կապված էր Մեսսիի հետ, սակայն արգենտինացին ապաքինվել է ու թիմի հետ է, չնայած որ վերջին խաղի ընթացքում դարձյալ խնդիրներ է ունեցել փսխումների հետ…

Անգլիական ակումբը նախանձելի վիճակում չէ: Բառացիորեն նախորդ շաբաթ թիմը կրեց իր առաջին պարտությունն այս մրցաշրջանում` զիջելով «Տոտենհեմին»: Սակայն վերջին տուրում թիմը կերպարանափոխվեց: Չնայած հաղթական տրամադրության, թիմում առկա կադրային խնդիրները բավական շատ են: Պաշտպանությունում Պեպը ստիպված պիտի գործի առանց Ֆաբիան Դելֆի ու Բակարի Սանյայի: Փոխարենը լազարեթը ճիշտ ժամանակին լքել է Կևին Դը Բրոյնը: Տեղեկություններ կան, որ արդեն առաջիկա խաղից առաջ թիմի հետ կմարզվի նաև ավագ Վենսան Կոմպանին:

Խաղի ելքի վրա խաղադրույք անելն այս պարագայում ավելի բարդ է, քան առանձնացնել ինչ որ դրվագ: Իմ կարծիքով հատկապես պետք է ուշադրություն դարձնել 11 մետրանոցների վրա:

Կլինի 11 մետրանոց – Այո – 3.05 գործակից

Օրդինար: Հաղթած
ՉԼ, C խումբ, երրորդ տուր
22:45/19 հկտ
«Բարսելոնա» — «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ