«Մանչեսթեր Սիթի» – «Բարսելոնա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Մանչեսթեր Սիթին» պարտվել է նախորդ 2 ընկերական խաղերում։ Նախ Անգլիայի չեմպիոնը զիջել է «Սելթիկին» 3։4 հաշվով, ապա 2։3 հաշվով պարտություն է կրել «Միլանից»։ Այո, սրանք ընկերական հանդիպումներ են, թիմի հիմնական կազմի խաղացողներից շատերը դեռ պատրաստ չեն խաղալ, սակայն այս պարտությունները չեն կարող չանհանգստացնել Խոսեպ Գվարդիոլային։
Եթե «Բարսելոնայի» մարզիչը լիներ Չավին, ապա գրեթե վստահ կլինեի, որ հանդիպումը գոլառատ չի լինի։ Բայց հիմա կատալոնական ակումբի գլխավոր մարզիչն է Հանսի Ֆլիկը։ Դեռ պարզ չէ, թե ինչ ոճով կխաղա «Բարսելոնան»՝ հատկապես «Մանչեսթեր Սիթիի» նման մրցակցի հետ խաղում։ «Բավարիան» ու Գերմանիայի հավաքականը Ֆլիկի գլխավորությամբ գեղեցիկ և դիտարժան խաղ են ցուցադրել։ Կարծում եմ, որ գերմանացի մասնագետը կփորձի նույնն անել նաև իսպանական ակումբում։ Այլ հարց է, թե ինչ դժվարություններ կունենա մարզիչը։ Չավին շատ էր դժգոհում տրանսֆերային քաղաքականությունից։ Ենթադրում եմ, որ Ֆլիկը նույնպես նորեկներ է ցանկանում տեսնել իր թիմում։ Բայց հիմա պետք է բավարարվել այն ֆուտբոլիստներով, որոնք թիմում են։ Բնականաբար, «Մանչեսթեր Սիթին» թե՛ թիմային խաղով, թե՛ ֆուտբոլիստների անհատական որակներով գերազանցում է մրցակցին։
Ինձ թվում է, որ Գվարդիոլայի գլխավորած թիմը կընդհատի անհաջող հանդիպումների շարքը և հաղթանակ կտանի։ Ընտրում եմ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը՝ 1.87 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: