«Բարսելոնա» – «Լևանտե»․ Դեպայը գոլ կխփի

18:15, 26 սպտ 2021
Իսպանիայի Լա Լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» կհյուրընկալի «Լևանտեին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում գոլի հեղինակ կդառնա կատալոնացիների հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը։

«Բարսելոնայում» խնդիրները ոչ թե չեն լուծվում, այլ շարունակում են ավելանալ։ Թիմը չի հաղթել 3 խաղ անընդմեջ, իսկ 2-ում նույնիսկ գոլ չի խփել։ «Կադիսի» հետ նախորդ խաղում դաշտից հեռացվեց Ֆրենկի Դե Յոնգը, իսկ թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարմիր քարտ ստացավ հանդիպման վերջնամասում։ Նրանց երկուսի բացակայությունն այս խաղում մեծ կորուստ է թիմի համար։

Անգամ այսքան խնդիրներով, «Բարսելոնան» մնում է «Բարսելոնա» և սեփական հարկի տակ կարող է ջախջախել «Լևանտեին», բայց․․․ հիմա ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ պետք է լինի մեկը, որն առաջ կտանի թիմին։ Կարծում եմ՝ այդ մեկը Մեմֆիս Դեպայն է։ Հոլանդացի հարձակվողը բավականին լավ էր սկսել մրցաշրջանը, սակայն վերջին խաղերում չի կարողանում աչքի ընկնել գոլով։

Հաշվի առնելով «Բարսելոնայի» պաշտպանության գծում խնդիրները, Դե Յոնգի և Կումանի բացակայությունը՝ կարծում եմ, որ այս խաղում թիմն ավելի անփույթ կգործի և չի բացառվում, որ նորից չկարողանա անառիկ պահել սեփական դարպասը։ Չեմ հավատում, որ «Բարսելոնան» նորից չի հաղթի։ Ամեն դեպքում, հաշվի առնելով վերջին խաղերը՝ չեմ ցանկանում կանխատեսում կատարել խաղի ելքի կամ գոլերի տոտալի վրա։

Ընտրում եմ՝ Մեմֆիս Դեպայը գոլ կխփի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․00 գործակիցը։ Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում միայն Դեպայն է, որն, ամենայն հավանականությամբ, գոլ կխփի։ Թիմի հարձակման գծի գրեթե բոլոր խաղացողները վնասվածք ունեն՝ Ագուերո, Դեմբելե, Բրեյթուեյթ։ Իսկ նորեկ Լյուկ Դե Յոնգն էլ լիովին չի հարմարվել «Բարսելոնայի» խաղաոճին։

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
18:15/26 սպտ
«Բարսելոնա» – «Լևանտե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ