«Բարսելոնա» — «Լաս Պալմաս»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:15, 01 հկտ 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Լա Լիգայի 7-րդ տուրի «Բարսելոնա» — «Լաս Պալմաս» հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետը կարծում է, որ կատալոնացիները խոշոր հաշվով կհաղթեն և բաց չեն թողնի։

Իսպանական Լա լիգայում մեկնարկային 6 տուրից հետո ամեն ինչ սովորականի նման չէ: Առջևում «Բարսելոնան» ու «Աթլետիկոն» են, իսկ Մադրիդի «Ռեալը» նրանց հետապնդողների թվում է, այն էլ բավական հեռավորության վրա: «Աթլետիկոն» այս տուրի իր հանդիպումն արդեն ավարտել է ոչ ոքի, իսկ «Բարսելոնան» շարունակում է մնալ միակը, որ միավոր չի կորցրել: Եթե անկեղծ, ապա իմ կարծիքով դժվար էլ կորցնի: «Լաս Պալմասն» այն մրցակիցը չէ, որը կարող է միավոր խլել «Բարսելոնայից», այն էլ այս «Բարսելոնոայից», անգամ այսքան կորուստներ ունեցող «Բարսելոնայից»:

Կատալոնական ակումբը վերջին շրջանում գերազանց մարզավիճակում է: Չնայած այն հանգամանքին, որ թիմում կան կադրային խնդիրներ, «Բարսելոնան» անկասկած հաղթանակ կտանի: Ինչպես Չեմպիոնների լիգայում, այնպես էլ Լա լիգայում ակումբը հաղթում է ամեն կերպ: Եթե չեն օգնում Մեսսին ու Սուարեսը, ապա օգնում են մրցակիցներն իրենց ինքնագոլերով: Սակայն առաջիկա խաղը կլինի հերթականը բավական խիտ խաղացանկում: Ուստի, Վալվերդեն հանգստանալու հնարավորություն կտա իր մի շարք առանցքային խաղացողների: Խաղալու իրենց շանսը կունենան օրինակ, Ալեյշ Վիդալը, Պաուլինյոն, Անդրե Գոմեշն ու Դենիս Սուարեսը: Մի փոքր ազատ կշնչեն Ինիեստան, Սեմեդուն ու Ռակիտիչը: Վնասվածք ունեցողների մասին էլ գիտեն բոլորը` Ռաֆինյա, Դեմբելե, իհարկե Վերմալեն:

«Կղզիաբնակների» մոտ ամեն ինչ այլ մակարդակի վրա է: Ռոտացիաներ կան, բայց նպատակը լրիվ այլ է: Հոգեբանական առումով էլ ամեն ինչ հարթ չէ: Նախ ակումբում փոխվեց մարզչական շտաբը: Այսուհետև ակումբը գլխավորելու է Պակո Հայեստարանը` «Վալենսիայի» նախկին մարզիչը: Առաջիկա խաղում թիմին չեն կարողանա օգնել հիմնական կազմի միանգամից 5 ֆուտբոլիստներ: Մասնավորապես հարձակման գիծն աղքատացած է լինելու առանց Լոյիկ Ռեմիի: Կբացակայեն նաև Դանի Կաստելյանոն, Վիտոլոն ու Ալեն Հալիլովիչը:

Կարծում եմ, որ կատալոնացիները կհաղթեն խոշոր հաշվով և անառիկ կպահեն սեփական դարպասը։ «Երկուսն էլ կխփեն։ Ոչ և ՏՇ 2.5 գոլ»՝ 2.19 գործակից։

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա, 7-րդ տուր
18:15/1 հկտ
«Բարսելոնա» — «Լաս Պալմաս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ