«Բարսելոնա» — «Լաս Պալմաս»․ Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

18:15, 01 հկտ 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Լա Լիգայի 7-րդ տուրի «Բարսելոնա» — «Լաս Պալմաս» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ երկրորդ խաղակեսն առաջինից արդյունավետ կլինի։

Էռնեստո Վալվերդեի թիմը Լիսաբոնում բավական վատ հանդիպում անցկացրեց, և ըստ տրամաբանության այդ խաղին պետք է լավ խաղ հետևի, մանավանդ, որ «Լաս Պալմասը» հարմար մրցակից է կատալոնացիների համար։ Կանարյացիները շատ են վերահսկում գնդակը և իրենց անհարմար են զգում, երբ մրցակիցը դա իրենցից լավ է անում։ Փոխանցումների թվով «Լաս Պալմասը» Լա Լիգայի առաջատար հնգյակում է։ Այսինքն, թիմը խաղում է «Բարսելոնայի» ոճով, իսկ այդպիսի մրցակիցների դեմ կատալոնացիները միշտ հաջող են հանդես գալիս։ Բավական է հիշել այն ջախջախիչ հաղթանակները, որոնք «Բարսելոնան» տարել է «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ։ Այնպես որ, «Լաս Պալմասն» ամենայն հավանականությամբ կջախջախվի «Նոու Կամպում»։

«Հ1 և Շատ 3,5» և նմանատիպ խաղադրույքները շատ ցածր գործակից ունեն։ Պետք է ավելի լավ տարբերակ փնտրել։ Այս թիմերի մասնակցությամբ խաղերում 2-րդ խաղակեսերն ավելի արդյունավետ են ստացվում։ Այս մրցաշրջանում «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում գոլերի մեծ մասը խփել է ընդմիջումից հետո։ Առաջնությունում գոլերի 65%-ը «կապտանռնագույնները» խփել են 2-րդ կեսում։ Ինչ վերաբերում է «Լաս Պալմասին», ապա թիմը 2-րդ կեսում խփել է իր գոլերի 80%-ը և բաց թողել 77%-ը։ Այդ պատճառով էլ այս խաղի համար վերցնում եմ «երկրորդ խաղակեսն առաջինից արդյունավետ կլինի» տարբերակը, հույսով, որ մինչ ընդմիջում հյուրերն այնքան էլ շատ բաց չեն թողնի, իսկ ահա երկրորդ խաղակեսում կհոգնեն ու կթուլանան։

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 7-րդ տուր
18:15/1 հկտ
«Բարսելոնա» — «Լաս Պալմաս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ