«Բարսելոնա» — «Ինտեր». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 02 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Բարսելոնա» — «՛Ինտեր» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում խաղաղության վրա:

Չեմպիոնների լիգայի այս տարվա խաղարկության խմբային փուլի ամենաերկար սպասված հանդիպումը կկայանա «Կամպ Նոու» ստադիոնում, որտեղ «Բարսելոնան» կաղա «Ինտերի» հետ: Կատալոնյան ակումբի համար մրցաշրջանի մեկնարկը հաջող չի կարելի համարել: Մեսին ու ընկերները սայթաքում են ներքին առաջնությունում, իսկ Լիգայի խաղարկության առաջին տուրում զուտ պատահականության շնորհիվ կարողացան խուսափել պարտությունից:

Կատալոնյան ակումբի ձախողումների պատճառը միայն մեկն է. Լեո Մեսի: Արգենտինացին օգոստոսի սկզբից չի կարողանում ապաքինվել ստացած թեթև վնասվածքից: «Բորուսիայի» հետ խաղում նա վերադարձավ, սակայն առանձնապես ոչինչ անել չկարողացավ: Արգենտինացին չի բարձրանում իր համար սովորական դարձած մակարդակին: Այս պահին էլ Լեոն թեպետ մարզվում է թիմի հետ, սակայն նրա մասնակցությունը հարցականի տակ է: Նրա վնասվածքին եթե գումարենք թիմի աստղ հրաշամանուկ Անսու Ֆատիի ու Ժորդի Ալբայի՝ լազարեթում լինելը, կստանանք «Բարսայի» լուրջ խնդիրներն ու հաղթելու քիչ հավանականություն:

«Ինտերը» չունի վնասվածքով ֆուտբոլիստ, սակայն փոխարենը կա հոգեբանական բարդույթ եվրագավաթային մրցելույթներում: Ակումբը առաջին տուրում մի կերպ կարողացավ ոչ-ոքի փախցնել համեստ «Սլավիայից»՝ 1-1: Հիմա էլ՝ մրցակիցը բարդագույն «Բարսելոնան» է, այն էլ Իսպանիայում: Ինչու՞ է պետք շեշտ դնել այս հանգամանքի վրա: «Ինտերի» համար այս արտագնա հանդիպումը լինելու է 20-րդը իսպանական ակումբների դեմ: Ու վիճակագրությունը սարսափելի է՝ 3 հաղթանակ, 2 ոչ-ոքի ու 14 պատություն: Բացի դրանից, «Ինտերը» չի հաղթել ՉԼ արդեն 5 խաղում: Բայց «Բարելոնայի» փաստերն ու թվերն էլ մոտ են պատմական վատ ցուցանիշի: ՉԼ նախորդ խաղարկության և այս խաղարկության առաջին հանդիպումներում «Բարսնա» գոլ չի խփել: ԵԹե «Ինտերի» դարպասն էլ գրավել չստացվեց, կկրկնվի ավելի քան 30 տարվա բացասական ցուցանիշը:

Ահշվի առնելով բոլոր դրական ու բացասակայն կողմերը, այնուամենայնիվ ենթադրում եմ, որ «Ինտերը» չի պարտվի: Բայց չի էլ հաղթի: Ռիսկի չեմ գնա՝ ոչ ոքի չեմ կանխատեսի, սակայն «Ինտերի» չպարտվելը վատ գործակցով գնահատված չէ:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/2 հկտ
«Բարսելոնա» - «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ