«Բարսելոնա» — «Ինտեր». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 24 հկտ 2018
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Բարսելոնա» — «Ինտեր» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ հյուրերն այս խաղում չեն պարտվի:

Կատալոնական ակումբը սեփական հարկի տակ զորեղ ուժ է, այն կարող է ցանկացած մրցակցի հաղթել ցանկացած հաշվով։ Սակայն այս բոլոր եզրույթները կաշխատեին, եթե թիմում լիներ Լեոն։ Մեսսին վնասվածք ունի և միանշանակ չի մասնակցի խաղին։ Նրա պես կբացակայեն Ումտիտին ու Վերմալենը։ Բայց այնպես չէ, որ «Ինտերի» վիճակը նորմալ է։ Ակումբը անփոխարինելի մասնիկը դարձած Ռաջա Նայնգոլանը վնասվածք ունի և չի խաղա «Բարսայի» դեմ։

Հաշվի առնելով հետ գծում «կապտառնագույնների» խնդիրները՝ «Ինտերի» շանսերը զգալի մեծանում են։ Իկարդին լավ մարզավիճակ է հավաքել ու կարող է տհաճ անակնկալ մատուցել Պիկեին ու ընկերներին։ Կատալոնական ակումբի երկրպագուները հույսը կարող են դնել վիճակգրության վրա՝ «Բարսան» վերջին 27 տնային խաղերից 25-ում հաղթել է, իսկ վերջին պարտությունը կրել է դեռևս 2013-ին։

Կանխատեսում x2

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ
23:00/24 հկտ
«Բարսելոնա» - «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ