«Բարսելոնա» — «Գրանադա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:00, 09 հնվ 2016
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի «Բարսելոնա» — «Գրանադա» հանդիպման վերաբերյալ: Խաղը տեղի կունենա հունվարի 9-ին՝ Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում: Մեր փորձագետը կարծում է, որ առաջին խաղակեսում «Բարսելոնան» ամենաքիչը 2 գոլ կխփի:

Հասկանալի է, որ այս խաղում «Գրանադան» շանսեր չունի: Թիմերը գտնվում են աղյուսակի հակադիր բևեռներում: Ճիշտ է, «Գրանադան» վտանգավոր գոտում չէ, բայց ընդամենը 2 միավոր է թիմին այնտեղից բաժանում: Վերջին տուրում «Գրանադան» անդալուսյան դերբիում հերոսաբար հաղթեց «Սևիլիային», բայց դրանից հետո Սանդավալի թիմը Իսպանիայի գավաթում առանց որևէ շանսի 0:4 հաշվով պարտվեց «Վալենսիային»:

«Բարսելոնայի» մոտ ամեն ինչ կարգին է: Թիմը արդյունավետ ու ագրեսիվ ֆուտբոլ է խաղում: «Գրանադայի» կարգի թիմերի դեմ խաղերում կատալոնացիները միավորներ չեն կորցնի: Կարծում եմ, որ դեռ առաջին խաղակեսում ամեն ինչ կորոշվի, այդ պատճառով էլ առաջարկում եմ խաղադրույք կատարել «1-ին խաղակեսում «Բարսելոնայի» անհատական ՏՇ 1,5 գոլ» տարբերակի վրա: Գործակիցն այնքան էլ շլացուցիչ չէ, բայց բավականին գրավիչ է՝ 1,79:

Առաջարկում եմ ևս մեկ՝ ավելի համարձակ տարբերակ: Չգիտեմ՝ արդյոք «Բարսելոնան» 2-րդ խաղակեսում կանգ կառնի՞, թե՞ կշարունակի գոլեր խփել, բայց խաղադրույք եմ կատարում «2 խաղակեսերում էլ ՏՇ 1,5 գոլ» տարբերակի վրա: Այստեղ արդեն գործակիցը 2-ից ավելի է: Կարծում եմ՝ հետաքրքիր ընտրություն է:

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 19-րդ տուր
19:00/9 հնվ
«Բարսելոնա» - «Գրանադա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 9 մարդ
Կհաղթի՛ 89%
Չի՛ հաղթի 11%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 19-րդ տուր
19:00/9 հնվ
«Բարսելոնա» - «Գրանադա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 6 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ