«Բարսելոնա» – «Գրանադա»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 20 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Բարսելոնա» – «Գրանադա» Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Կատալոնական ակումբը ոչ մի կերպ ուշքի չի գալիս Լիոնել Մեսիի հեռանալուց հետո։ Ֆինանսական ճգնաժամը «Բարսելոնային» թույլ չտվեց լուրջ ձեռքբերումներ կատարել կարևոր օղակներում։ Սերխիո Ագուերոյի և Մեմֆիս Դեպայի տրանսֆերները նպատակ ունեին նոր «Տրիումվիրատ» ստեղծել Մեսիի հետ, սակայն արգենտինացու սկանդալային հեռանալը խառնեց բոլոր ծրագրերը։ Ստեղծված իրավիճակում կապտանռնագույնները վարձավճարով ձեռք բերեցին «թոշակառու» Լյուկ դե Յոնգին։

Ռոնալդ Կումանը վերջերս նշեց, որ «Բարսան» իր շնորհիվ ապագա ունի, սակայն իրականությունն այլ բան է ասում։ Արդեն շշուկներ կան, որ ակումբի նախագահ Ժոան Լապորտան նոր մարզիչ է փնտրում, հոլանդացի մասնագետն էլ ստիպված խոստովանեց, որ այսքան խնդիրներ չէր սպասում իր գալուց հետո։

«Բարսելոնայի» կադրային խնդիրները բազմաթիվ են։ Առայժմ շարքից դուրս են Անսու Ֆատին, Ուսման Դեմբելեն, Սերխիո Ագուերոն և Մարտին Բրեթվեյթը։

Կումանը ոչ մի կերպ չի կարողանում կարգի բերել ներքին խոհանոցը, իսկ խնդիրներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով։ Բիլբաոյի «Աթլետիկի» հետ մրցավեճում կատալոնացիներն ավելի քիչ պահեր ստեղծեցին, քան բասկերը։ Այս «Բարսելոնայի» միակ լուսավոր կետը, թերևս, Մեմֆիս Դեպայն է, բայց մի ծաղկով գարուն չի գալիս։

Ինչ վերաբերում է «Գրանադային», ապա այս թիմը նախորդ մրցաշրջանի համեմատ ավելի թույլ է խաղում և այժմ մրցաշարային աղյուսակի հատակում է։ Հարավիսպանացիները քիչ են խփում և շատ թույլ են պաշտպանությունում։

«Բարսելոնան» այս դիմակայության բացահայտ ֆավորիտն է։ Լավ առիթ է ստեղծվել 3 միավոր վաստակելու և հոգեբանորեն վերականգնվելու համար։

Կարծում եմ` «Բարսելոնան» 2 խաղակեսերում էլ հաղթանակ կտանի։ Այս խաղադրույքի համար Vbet-ը սահմանել է 2.65 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Լա լիգա
23:00/20 սպտ
«Բարսելոնա» – «Գրանադա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ