«Բարսելոնա» — «Ֆերենցվարոշ». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:00, 20 հկտ 2020
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Բարսելոնա» — «Ֆերենցվարոշ» հանդիպման վերաբերյալ:

Սերգեյ Ռեբրովը 3:0 և 4:0 հաշիվներով հաղթել է «Բարսելոնային»: Ճիշտ է՝ Կիևի «Դինամոյի» հետ՝ խաղացողի կարգավիճակով: Նրա  «Ֆերենցվարոշը» նույն սկզբունքներին է հետևում՝ թիմը լավ կազմակերպված է, համակարգված պաշտպանվում է ու պաշտպանությունից արագ անցնում հարձակման: Շևչենկոն Ռեբրովի հետ այնտեղ, իհարկե, չկան, բայց նվազագույնն արագության առումով հունգարացիները կիևցիներին չեն զիջի:

«Բարսան» իր խաղով առայժմ ավելի շատ հիասթափեցնում է, քան ուրախացնում: Վերջին երկու տուրում եղել է անվստահ խաղ «Սևիլիայի» հետ (1:1)  և պարտություն «Խետաֆեից» (0:1): Կատալոնացիները ոչ միայն պարտվեցին, այլև համեստ մրցակիցներին թույլ տվեցին և՛ ավելի շատ հարվածել, և՛ ավելի հաճախ հարվածել դարպասին, և՛ ավելի շատ անկյունայիններ իրացնել, և՛ ավելի շատ գոլային պահեր ստեղծել:

Կումանը դեռևս գտնվում է փորձարկումների փուլում, և դրանից տուժում է թիմի խաղը: Իսկ շաբաթ օրը «Կլասիկո» է Մադրիդի «Ռեալի» հետ…

Հասկանալի է, թե ով է այստեղ տիրելու նախաձեռնությանը, սակայն արդյոք տանտերերի համար հեշտ կլինի՞, դա է հարցը: Կարծում եմ՝ իրենք հունգարացիներն էլ պարբերաբար կնետվեն հակագրոհների, դե իսկ «կապտանռնագույնների» պաշտպանությունը դա դեռևս միջանցիկ բակ է:

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա, G խումբ, 1-ին տուր
23:00/20 հկտ
«Բարսելոնա» - «Ֆերենցվարոշ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ