«Բարսելոնա» — «Էսպանյոլ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 09 սպտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը  կանխատեսում է արել իսպանական լա լիգայի 2017-18 մրցաշրջանի երրորդ տուրի «Բարսելոնա» — «Էսպանյոլ» հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա շաբաթ օրը Բարսելոնայի «Նոու Կամպ» մարզադաշտում: Մեր փորձագետը առաջարկում է խաղադրույք կատարել, որ «Էսպանյոլը» կռիվ կտա «Բարսայի» հետ:

Կատալոնական դերբի: Եվս մեկ աֆիշային խաղ իսպանական պրիմերայի հերթական տուրից: Միգուցե հետաքրքրությունը այդքան էլ մեծ չէ, քանի որ երկու ակումբներն էլ իրենց լավագույն վիճակում չեն հիմա: «Բարսելոնային» քննադատում են անհաջող տրանսֆերների համար: Չկարողացան նրանք գնել որևէ աստղի: Եվ նույնիսկ սեպտեմբերի 1-ին, երբ դեռ կարելի էր ինչ-որ մեկին գնել, «Բարսելոնան» չկարողացավ բանակցություններ վարել որևէ մեկի հետ:

Մեսին շատ վատ վիճակով է վերադառնում հավաքականից: Արգենտինացիները չկարողացան հաղթել ո՛չ Ուրուգվայում, ո՛չ էլ սեփական հարկի տակ վերջատար Վենեսուելային: Եվ հիմա բարդագույն իրավիճակում են հայտնվել նրանքընտրական մրցաշարում:

«Էսպանյոլի» հետ վերջին տարիներին տանը «Բարսելոնան» հեշտությամբ է հաղթում նույնիսկ խոշոր հաշվով: Հիմա «Էսպանյոլը» սկսել է ՝դրսում ոչ ոքի խաղալով և «Լեգանեսին» տանը պարտվելով: Կարծում եմ «Էսպանյոլը» կպայքարի, իսկ «Բարսելոնան» սուպերէմոցիոնալ վիճակում չէ, որ կարողանա մրցակցին տապալել այնպես, ինչպես դա արեց նախապատրաստական փուլում:

Իմ կարծիքով, ճիշտ է խաղալ «Էսպանյոլից» ասիական հանդիկապով: Կարելի է փորձել (+2.5) 1.64 գործակցով: Ավելի ռիսկային տարբերակ է, բայց բավական հավանական՝ «Էսպանյոլը» ասիական հանդիկապով (+2) 2.05 գործակցով: Եթե նույնիսկ «Բարսան» հաղթի, չեմ կարծում, որ խոշոր հաշիվ կգրանցվի: «Էսպանյոլը» այդքան էլ վատը չէ,ինչպես շատերը կարծում են:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն. 3-րդ տուր
22:45/9 սպտ
«Բարսելոնա» - «Էսպանյոլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ