«Բարսելոնա» — «Էսպանյոլ». Ալեքսանդր Վիշնևսկու վիդեոկանխատեսումը

22:45, 09 սպտ 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին վիդեոկանխատեսում է արել Լա Լիգայի 3-րդ տուրի «Բարսելոնա» — «Էսպանյոլ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետն այս հանդիպման համար երկու խաղադրույք է առաջարկում: 

https://www.youtube.com/watch?v=Sn2sF6x-DcY

Կատալոնական դերբի՝ «Բարսելոնայի» համար շատ դժվար ժամանակահատվածում, քանի որ ակումբի նախագահի դեմ անվստահության քվեարկության ծրագիր է մեկնարկել: Այդ նպատակով կհավաքվեն «Բարսելոնայի» երկրպագուների ստորագրությունները, ինչը տեղի է ունենում Կատալոնիայի անկախության հանրաքվեից մեկ ամսից ավելի քիչ ժամանակ առաջ: Խնդիրը նրանում է, որ «Բարսելոնան» հարավամերկացի շատ լեգեոներներ ունի: Չորեքշաբթի օրը Մեսսին 90 րոպե է խաղացել, ընդ որում՝ շատ վատ, Վենեսուելայի դեմ, Արգենտինան ոչ-ոքի՝ 1:1 խաղաց թույլ թիմի հետ: Լուիս Սուարեսը, ով վատ մարզավիճակում է, գրեթե ամեն հանդիպմանը վնասվածք է ստանում և չի հասցնում վերականգնվել, ստիպված է խաղալ: Նա հավաքականի կազմում 88 կամ 89 րոպե է խաղացել, Մասկերանոն ևս մի ամբողջ հանդիպում է անցկացրել, այդ պատճառով նրանց համար շատ դժվար կլինի:

Ինչ վերաբերում է ֆուտբոլին, ապա «Բարսայի» համար բարդ հանդիպում կլինի, քանի որ 3-րդ տուրը պատմականորեն այն ժամանակահատվածն է, երբ «Բարսելոնան» ամենաշատն է խոցելի: Առաջին հերթին՝ «Բարսան» միշտ ազգային հավաքականների հանդիպումներից հետո շատ վատ է խաղում: Հատկապես դա արդիական է սեպտեմբերին, քանի որ ֆուտբոլիստները չեն հասցնում օպտիմալ մարզավիճակ հավաքել:

«Կապտանռնագույններին» մի ակումբ է դիմակայելու, որը նրանց համար պատմականորեն գլխավոր մրցակիցն է: «Էսպանյոլի» համար մրցաշրջանի ընթացքում երկու գլխավոր հանդիպում կա, որոնցում թիմն ինչպես երբեք ներդնում է իր բոլոր ուժերը՝ այդ երկու խաղերն էլ «Բարսայի» դեմ են: Այդ պատճառով «Էսպանյոլը» կձգտի ամեն հնարավորն անել: Այս թիմն ամուր պաշտպանություն ունի, արդյունավետությունը փոքր է: Առաջին երկու տուրերում «Էսպանյոլը» մեկ գոլ է բաց թողել և խփել երկուսը, այնպես որ ինձ թվում է՝ «Էսպանյոլը», որն ամուր պաշտպանություն ունի, այնուամենայնիվ դիմադրություն ցույց կտա «Բարսային»:

Մտածում էի այն մասին, որ «Էսպանյոլի» (+2) կամ (+2,5) ֆորայով հաղթանակի վրա խաղադրույք կատարեմ, սակայն, անկեղծ ասած, գործակիցները, իմ կարծիքով, այդքան էլ բարձր չէին: Միայն ես չեմ կարծում, որ «Բարսելոնայի» համար դժվար հանդիպում կլինի: Այդ պատճառով երկու այլ խաղադրույք եմ ընտրել: Առաջին հերթին՝ «գոլերը տոտալ 3,5-ից քիչ» տարբերակը: Ինձ թվում է, որ սա հետաքրքիր տարբերակ է՝ 1,87 գործակցով: «Բարսելոնան» մինչ այս առաջին երկու տուրերում երկուսից ավելի գոլ չի խփել: Ինձ թվում է, որ «Էսպանյոլի» նման հագեցած պաշտպանություն ունեցող թիմի դեմ 1,87 գործակցով «գոլերը տոտալ 3,5-ից քիչ»-ն իսկապես լավ տարբերակ է, մանավանդ, որ «Բարսելոնայի» հարձակվողները վատ մարզավիճակում են:

Նաև ինձ գրավել է նման օրիգինալ խաղադրույք՝ ««Բարսելոնան» կհաղթի երկու խաղակեսերում՝ ոչ»: Գործակիցը՝ 1,67: Կարծում եմ, որ նվազագույնը խաղակեսերից մեկում «Էսպանյոլը» չի զիջի: Ինձ շատ է դուր եկել այդ խաղադրույքը: Ըստ իս՝ «Բարսելոնայի» համար շատ ծանր խաղ կլինի, անգամ վստահ չեմ կատալոնացիների հաղթանակի վրա: Կարծում եմ, որ Էրնեստո Վալվերդեի թիմի համար շատ դժվար կլինի հաղթել երկու խաղակեսերում, մանավանդ, որ իսպանացի մասնագետը հավաքականի հանդիպումներից հետո թիմին լավ մարզավիճակի բերելու փորձ գրեթե չունի: Պատճառն այն է, որ այս մարզիչը շատ երկար ժամանակ աշխատել է «Աթլետիկում»՝ թիմում, որում գրեթե չկան հավաքական հրավիրվող ֆուտբոլիստներ: Նման խնդիրների հետ, որոնք տիպիկ են «Բարսելոնայի» համար, 53-ամյա մասնագետը չի բախվել: Իսկ այդ խնդիրները «Բարսելոնայում» լուծել են այնպիսի փորձառու և հիանալի մարզիչներ, ինչպիսիք են Գվարդիոլան, Վիլանովան և Լուիս Էնրիկեն: Այդ պատճառով ինձ թվում է, որ խաղը «Բարսելոնայի» համար շատ դժվար կլինի:

Դրա համար էլ նման խաղադրույքներ եմ ընտրել:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 3-րդ տուր
22:45/9 սպտ
«Բարսելոնա» - «Էսպանյոլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Պրիմերա, 3-րդ տուր
22:45/9 սպտ
«Բարսելոնա» - «Էսպանյոլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ