«Բարսելոնա» — «Էսպանյոլ». Ալեքսանդր Վիշնեւսկու կանխատեսումը
Հինգ օրվա ընթացքում կատալոնական ակումբներն իրար հանդիպում են երկրորդ անգամ: «Կորնելյա» մարզադաշտում 0:0-ն այս մրցաշրջանում «Բարսայի» համար առանց խփած գոլի առաջին խաղն էր: Լուիս Էնրիկեին լավ շանս է ընձեռնված ռեւանշի հասնելու համար: Սովորաբար, գավաթային հանդիպումները դժվար է կանխատեսելը՝ թիմերի անկանխատեսելի կազմերի պատճառով: Այդուհանդերձ, սա մրցաշար է, որտեղ հաճելի է առանցքային ֆուտբոլիստներին չծանրաբեռնելը՝ մանավանդ սկզբնական փուլերում: Սակայն այս անգամ պարզ է ուժերի դասավորությունը, չնայած այն բանին, ինչպիսի խաղացողների հանգստանալու հնարավորություն կտան Լուիս Էնրիկեն և Կոնստանտին Գիլկեն:
«Բարսելոնան» ցանկանում է պարտադիր և խոշոր հաշվով հաղթել: Ֆուտբոլիստների միջեւ կարգերի տարբերությունը շատ մեծ է, այնպես որ Գիլկեի թիմի ուժը դժվար թե բավականացնի երկրորդ անգամ պարտությունից խուսափելու համար: Առաջնության խաղում բախտը ժպտած «Էսպանյոլին»: Եթե Լուիս Սուարեսը դարպասաձողի փոխարեն դարպասին հարվածեր, խաղը կավարտվեր «Բարսելոնայի» խոշոր հաշվով հաղթանակով, քանզի «Էսպանյոլը» պարտությունից խուսափելու համար մեծ ուժերով կհարձակվեր: Կարծում եմ, որ այս անգամ «Բարսելոնան» փորձելու է մոռանալ նախորդ խաղի բոլոր չխփված գոլերը: Նաեւ պետք է հաշվի առնել, որ «թութակները» խիստ սպառված էին նախորդ հանդիպմանը: «Բարսելոնան» գնդակ պահելով և բարձր արագությամբ խաղով շատ էներգիա է խլում մրցակիցներից, իսկ ժամանակը շատ քիչ էր «Էսպանյոլի» վերականգնման համար: Դժվար թե մրցավարի գործոնը կրկին անգամ այդքան կարեւոր լինի, որքան նախորդ հանդիպմանը Գոնսալես Գոնսալեսի բացասական աշխատանքի դեպքում էր:
Իսկ ինչ վերաբերվում է «Բարսելոնայի» կազմի հնարավոր ռոտացիային, ապա կատալոնացիների մոտ հիմա խաղացողների փոխարինման համար լավագույն հնարավորությունն է վերջին1,5 տարվա ընթացքում, իհարկե բացի հարձակման գծից: Իսկ ահա պաշտպանությունում և կիսապաշտպանությունում կա հիանալի հնարավորություն փոփոխություններով ոչ միայն չթուլացնել կազմը, այլեւ ուժեղացնել: Սա առաջին հանդիպումն է, որտեղ կարող են խաղալ Ալեյշ Վիդալն ու Արդա Թուրանը: Եվ հենց աջ պաշտպանի և հարձակվողական կիսապաշտպանի գծում էլ «Բարսային» ուժեղացում է հարկավոր: Երեւի թե պետք չէ բացառել, որ Թուրանը հարձակման գծում եւս կարող է խաղալ: Ցանկացած պարագայում «Բարսելոնան» ուժերը խնայելու պատճառ չունի, քանզի հաջորդ հանդիպումը առաջնության ետնապահ Գրանադայի դեմ է:
Այնպես որ, ենթադրում եմ, «Բարսելոնան» բավականին խոշոր հաշվով կհաղթի «Էսպանյոլին»: Կարծում եմ՝ պետք է խաղադրույք կատարել ոչ թե գոլերի տարբերության, այլ դրանց ընդհանուր թվի վրա, քանզի գավաթում «Բարսելոնայի» կազմում խաղում է Տեր Շտեգենը, ով այս մրցաշրջանում շատ անմիտ սխալներ է անում, իսկ Էնրիկեի թիմի պաշտպանությունը այս մրցաշրջանում չի համարվում վստահության լավ օրինակ: Խաղադրույք եմ կատարում ««Բարսելոնայի» հաղթանակ և գոլերը տոտալ3,5-ից շատ»-ի վրա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: