«Բարսելոնա» – «Էսպանյոլ»․ Էդուարդ Մորի կանխատեսումը

23:55, 20 նյմ 2021
Մոսկվայի «Սպարտակի» կազմում Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Մորը կանխատեսում է արել «Բարսելոնա» – «Էսպանյոլ» Իսպանիայի Լա լիգայի լիգայի 14-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Խոսելու ենք Իսպանիայի առաջնության հերթական տուրի կենտրոնական հանդիպումից։ Հնարավոր է, որ այս դիմակայությունն ամենասպասվածներից մեկն է Եվրոպայում։ Սա կատալոնյան դերբին է։ Անհաշտ մրցակիցներ, որոնց մրցավեճերը միշտ կրակոտ են ստացվում։

Ինչպես գիտենք, «Բարսելոնայում» մարզչական փոփոխություն տեղի ունեցավ։ Վերադարձավ ակումբի լեգենդ Չավին։ Նրա հետ երկրպագուները մեծ հույսեր են կապում։ Այս առումով «Բարսան» դրական իմպուլս է ստացել։

Թիմերը մրցաշարային աղյուսակում հարևաններ են և հավասար միավորներ ունեն։ Եթե «Էսպանյոլի» համար դա նորմալ երևույթ է, ապա «Բարսելոնայի» համար՝ սարսափելի։

Կապտանռնագույնների կազմում շատ երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստներ կան։ Սակայն դեռ վաղ է բեռը նրանց վրա դնելը, երիտասարդները դեռ կայուն չեն։ Երկրպագուների հույսերն առայժմ չի արդարացնում Մեմֆիս Դեպայը։ Իմ կարծիքով՝ այս ֆուտբոլիստն ավելի շատ համապատասխանում է 2-րդ էշելոնի թիմերին, ոչ թե թոփ ակումբներին։ Կատալոնացիներին ավելի ուժեղ հարձակվող է հարկավոր։

Երիտասարդների աճի համար ակումբը վերադարձրեց Դանի Ալվեսին։ Դա ճիշտ որոշում էր։ Էմոցիոնալ ֆոնը թիմում թեժացել է։ Եվ հենց այդ պատճառով էլ ենթադրում եմ, որ դաշտի տերերը ագրեսիվ են գործելու ու փորձելու են առաջինը հասնել հաջողության։ Իհարկե, «Էսպանյոլը» նույնպես կօգտվի առաջացած տարածություններից և նույնպես գոլ կխփի։

Դեռևս թարմ են հիշողությունները «Սելտայի» հետ խաղից, որտեղ «Բարսան» հաշվի մեջ առջևում էր 3։0 հաշվով, սակայն հանդիպումն ավարտվեց 3։3։ Չեմ զարմանա, եթե նման բան տեղի ունենա նաև այս մրցավեճում։

Այս դիմակայությունում շատ գոլեր եմ սպասում և ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 3.5-ից շատ խաղադրույքը։

Օրդինար: Պարտված
Լա լիգա
23:55/20 նյմ
«Բարսելոնա» - «Էսպանյոլ»․
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ