«Բարսելոնա» – «Էսպանյոլ»․ կանխատեսում

23:55, 20 նյմ 2021
Իսպանիայի Լա Լիգայի 14-րդ տուրում «Բարսելոնան» կհյուրընկալի «Էսպանյոլին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում 2 թիմերը գոլ կխփեն։

Չավիի առաջին հանդիպումը նոր պաշտոնում և միանգամից կատալոնյան դերբի՝ «Բարսելոնա» – «Էսպանյոլ»։ Իհարկե, կարող ենք գտնել մի շարք պատճառներ, թե ինչու Չավիի մոտ կստացվի և թե ինչու ոչ։ Այն, որ Չավին ավելի լավ կկարողանա տրամադրել թիմին, դա պարզից էլ պարզ է։ Նրա հեղինակությունը թիմում կասկածի տակ ոչ մեկ չի կարող դնել։ Չավին նաև մարզչական փորձ ունի «Ալ-Սադում»։ Եվ ամենակարևորն այն է, որ թեկուզ Քաթարում, բայց տիտղոսներ արդեն նվաճել է։

Պարզապես այստեղ խնդիրը ֆուտբոլիստներն են։ «Բարսելոնան» այս մրցաշրջանում տառապում է վնասվածքներից։ Գրեթե մի ամբողջ մեկնարկային կազմ վնասվածք ուներ։ Սերխիո Ագուերոն էլ շարքից դուրս է մնացել մի քանի ամսով։ Դեմբելեն դեռևս մարզավիճակ է հավաքում։ Խնդիրները շատ են և միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է Չավին փորձելու լուծել դրանք։

«Էսպանյոլն» ընթացիկ մրցաշրջանում բավականին լավ է հանդես գալիս։ Երկու թիմերն էլ ունեն 17-ական միավոր, սակայն «Բարսելոնան» 1 խաղ քիչ է անցկացրել։ «Էսպանյոլն» այս մրցաշրջանում հաղթել է անգամ Մադրիդի «Ռեալին»։ Կարծում եմ, որ այս խաղում հյուրերը նվազագույնը 1 գոլ կխփեն։

Չավին դեռ շատ աշխատանք ունի կատարելու։ Գուցե ստացվի հաղթել ֆուտբոլիստների կարգի, կամ էմոցիաների հաշվին, բայց կարծում եմ, որ չի հաջողվի անառիկ պահել սեփական դարպասը։ «Բարսելոնայի» պաշտպանությունն այս մրցաշրջանում, մեղմ ասած, հուսալի չէ։

Ընտրում եմ՝ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․82 գործակիցը։ «Բարսելոնան» սեփական խաղադաշտում, այն էլ՝ Չավիի առաջին խաղում, պետք է գոլ կխփի, բայց նաև բաց կթողնի։ «Էսպանյոլի» հարձակվող Ռաուլ Դե Թոմասն ընթացիկ մրցաշրջանում խփած 7 գոլով ռմբարկուների ցուցակում զիջում է միայն Բենզեմային և Վինիսիուսին։

Օրդինար: Պարտված
Լա Լիգա
23:55/20 նյմ
«Բարսելոնա» – «Էսպանյոլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ