«Բարսելոնա» — «Էյբար»․ Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

00:00, 20 սպտ 2017
«Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել Լա լիգայի 5-րդ տուրի «Բարսելոնա» — «Էյբար» խաղի վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ կատալոնացիներն արդեն առաջին կեսում կլուծեն մրցակցի հարցերը։

Էռնեստո Վալվերդեն նախորդ տուրում ռոտացիա չկիրառեց։ Թվում էր, թե «Յուվենթուսին» ջախջախելուց հետո պետք է Անդրես Ինիեստային թողնել պահեստայինների նստարանին, ով 33 տարեկան հասակում դժվարանում է շաբաթվա ընթացքում 2 հանդիպում անցկացնել մեկնարկային կազմում, և Ուսման Դեմբելեին, ով նոր-նոր հարմարվում է թիմին։ Բայց այս երկուսն էլ խաղացին Խետաֆեում, իսկ կազմի միակ փոփոխությունը Սեմեդուի փոխարեն Ռոբերտոյի հայտնվելն էր աջ եզրում, չնայած Վալվերդեն ասել էր, որ Ռոբերտոյին ցանկանում է կիսապաշտպանությունում խաղացնել։

Կարծում եմ, որ այդքան քիչ փոփոխություններ տեսանք, քանի որ Վալվերդեն մտապահել էր «Էյբարի» դեմ խաղը և այն համարել ավելի հեշտ, քան «Խետաֆեի» դեմ արտագնա հանդիպումը։ «Նոու Կամպում» խաղալն ավելի հեշտ է, քան դրսում։ Հնարավոր է, որ հենց այդ պատճառով էլ 10 ֆուտբոլիստ 1 շաբաթվա ընթացքում 2 խաղ անցկացրեցին։ Մի քանի առաջատար ֆուտբոլիստներ «Էյբարի» դեմ խաղում կհանգստանան, որպեսզի պատրաստվեն «Ժիրոնայի» դեմ հաջորդ արտագնա խաղին։

Բայց Խետաֆեում ամեն ինչ ավելի բարդ դասավորվեց կատալոնացիների համար։ «Բարսելոնան» վատ հանդես եկավ, մոտ էր միավորների կորստին։ Գումարած դրան, թիմը մինչև 2018 թվականը կորցրեց Դեմբելեին վնասվածքի պատճառով։ Այս կորուստը նշանակում է, որ Մեսսին ու Սուարեսը ոչ միայն պետք է ամբողջ ուժով գործեն, այլ միշտ փնտրեն 3-րդ հարձակվողին, ով պետք է փակի Նեյմարի նախկին դիրքը մինչ Դեմբելեի ապաքինվելը։ Այժմ Դելոֆեուն և Դենիս Սուարեսն ավելի շատ խաղաժամանակ կստանան։ Դենիսը վերջին շրջանում «Բարսելոնայի» լավագույն Սուարեսն է։ Սա ոչ այնքան հաճոյախոսություն է նրա հասցեին, որքան հայտարարություն Լուիսի վատ մարզավիճակի մասին։

Բայց ուրուգվայցին ուշ թե շուտ պետք է սկսի գոլեր խփել, ինչպես Մեսսին է անում։ Լեոն գերազանց մարզավիճակում է։ Այդ պատճառով էլ կարծում եմ, որ «Էյբարի» դեմ «կապտանռնագույնները» խնդիրներ չեն ունենա, նույնիսկ ռոտացիա կիրառելու դեպքում, մանավանդ, որ հյուրերի կազմում վնասվածք ունեցող 5 ֆուտբոլիստ կա, այդ թվում նաև Պեդրո Լեոնը։

Ինձ դուր եկան «ելք+տոտալ»-ի և «Բարսայի» ֆորայով հաղթանակների խաղադրույքները։ Վերցնում եմ «1-ին կեսում «Բարսելոնայի» (-1) ֆորայով հաղթանակ» տարբերակը։ Գործակիցը 1,75 է։ Կարծում եմ, որ սա լավագույն խաղադրույքն է այս հանդիպման համար։

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 5-րդ տուր
00:00/20 սպտ
«Բարսելոնա» — «Էյբար»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ