«Բարսելոնա» — «Դեպորտիվո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Իսպանական Լա Լիգան այս տուրում դժվար թե ուրախացնի երկրպագուներին դիտարժան ու դրամատիկ հանդիպումներով: Մասնավորապես առաջատարների մասնակցությամբ: Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Դեպորտիվո» Լա Կորունյային: 21-րդ դարի սկզբում սա կհամարվեր ոչ միայն Պիրենեյների, այլև ֆուտբոլային Եվրոպայի կենտրոնական հանդիպումը: ՍուպերԴեպորն այդ տարիներին, եթե հիշում եք, համարվում էր իսպանական գրանդ, ինչը չես ասի այսօրվա մասին…
Իսպանիայի առաջնության գործող չեմպիոնն այս խաղին մոտեցել է ոչ այնքան բարձր տրամադրությամբ: Նախ առաջնության վերջին տուրում թիմը պարտվել է «Սելտային» 3-4 հաշվով ու նահանջել 4-րդ հորիզոնական: Հիմնական կազմի հետ կապված խնդիր Լուիս Էնրիկեն չունի: Մնում է` առաջատարները հասցնեն կազդուրվել հավաքականներում անցկացրած հանդիպումներից ու երկարատև թռիչքներից: Խոսքը մասնավորապես վերաբերում է լատինամերիկացիներին, ու հատկապես առաջատարներին` Նեյմարին ու Սուարեսին:
Գալիսիա նահանգը ներկայացնող ակումբը ապրում է իր պատմության ոչ այնքան հաջող ու հաճելի ժամանակները: Թիմին ամեն կերպ անհրաժեշտ են բարձրակարգ ֆուտբոլիստներ, սակայն ֆինանսական միջոցները բավարվում են միջին կարգի խաղացողներին միայն ձեռք բերելու ու նրանց աշխատավարձ վճարելուն: Չնայած դրան` 7-րդ տուրում «Դեպորը» տարավ իր առաջին հաղթանակը` 2-1 հաշվով պարտության մատնելով «Սպորտինգին»: Ի դեպ, դա գալիսիացիների առաջին հաղթնական էր վերջին 5 խաղում: Մրցակցի խաղադաշտում հաղթանակ տոնելու դեպքում «Դեպորտիվոն» կկարողանա անգամ մտնել լավագույն տասնյակ:
Բավական բարդ հանդիպում է: Թվում է` կատալոնացիների հաղթանակն արդեն երաշխավորված է: Սակայն եթե հաշվի առնենք պատմությունը, կապտանռնագույններին երբեք էլ հեշտ չի եղել այս մրցակցի հետ: Իսկ եթե դիտենք «Բարսայի» մասնակցությամբ վերջին մի քանի հանդիպումները, կհասկանանք, որ խաղում լինելու են բավական քանակությամբ գոլեր, այն էլ երկկողմանի: Այնուամենայնիվ, ես հավատում եմ Լուիս Էնրիկեի թիմի հաղթանակին:
«Բարսելոնան» կհաղթի ու երկուսն էլ կխփեն – Այո – 2.58 գործակից
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: