«Բարսելոնա» — «Բետիս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Իսպանական Լա Լիգան, ի ուրախություն բազմահազար հայ երկրպագուների, ևս մեկնարկում է: Գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնայի» մրցակիցը դարձյալ Անդալուսիայից է: Բայց այս անգամ կապտանռնագույնների մրցակիցը ավելի համեստ «Բետիսն» է: Առհասարակ «Բետիսը» շատ հարմար մրցակից է համարվում: Վերջին 10 խաղերից ութում հաղթել են նրանք, ովքեր պիտի հաղթեին, իսկ «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած վերջին 6 խաղում առհասարակ հաղթել են ոչ Բետիսի ֆուտբոլիստները: Գրեթե միշտ «Բարսան» տանում է վստահ հաղթանակ ու բավական խոշոր հաշիվներով: Սպասենք «կինոյի» կրկնությանը նաև այսօր:
«Կատալոնական» չեմպիոնը հանդիպմանը մոտեցել է շատ բարձր տրամադրությամբ: Մի քանի օր առաջ թիմը հաղթահարեց մեկ այլ անդալուսական թիմի արգելքը ու նվաճեց հերթական տիտղոսը` Իսպանիայի Սուպերգավաթը: «Բետիսի» հետ խաղը հավանաբար վերջինը կլինի Կլաուդիո Բրավոյի համար, ով ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Ման Սիթի»: Արդեն լուրեր են պտտվում, որ կապտանռնագույնների շարքերը կհամալրի հոլանդացի Յասպեր Սիլեսենը: Պետք է արագացնել այս տրանսֆերը, որովհետև դեռևս վնասվածք ունի Մարկ Անդրե Տեր Շտեգենը: Լազարեթում են նաև Ժերեմի Մատյոն, Խավյեր Մասկերանոն, Անդրես Ինյեստան: Դրան գումարենք Նեյմարի ու Ռաֆինյայի բացակայությունը, կստացվի մի հսկա կորուստների արկղ: Բայց ի՞նչ անհանգստանալու հարց կա, եթե պատրաստ են Մեսսին ու Սուարեսը:
Ինչ վերաբերում է «Բետիսին», ապա այստեղ ամենակարևոր հանգամանքը նոր մարզիչն է: Հեղափոխություններ սիրող Գուստավո Պոյետը եկել է Անդալուսիայի մայրաքաղաք՝ «Բետիսին» վերադարձնելու երբեմնի փառքն ու եվրագավաթների ուղեգրերը: Ամառային հանգստի ընթացքում սևիլիական ակումբը 10 խաղ է անցկացրել, դրանցից հաղթել յոթում, այդ թվում և «Միդլսբրոյին» ու «Վերդերին», բայց 0:3 հաշվով պարտվել «Մոնպելյեին»: Կայունության հետ, ինչպես երևում է, այս թիմը առնչություն չի ունենալու: Ամբողջ հույսը լինելու է պարագվայցի տաղանդ Սանաբրիան, ում համար ակումբը «Ռոմային» վճարել է 7.5 միլիոն եվրո:
Կատալոնական ակումբի հաղթանակը կասկած չի հարուցում: Այնպես որ, կանխատեսում եմ «Բարսայի» հաղթանակը երկու խաղակեսերում էլ` 1.88 գործակցով:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: