«Բարսելոնա» — «Բետիս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:15, 21 օգս 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը իր կանխատեսումն է արել Իսպանական լա լիգայի մեկնարկային տուրի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա» — «Բետիս» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն, բայց կհաղթեն տանտերերը:

Իսպանիայի առաջնություն, անդրանիկ տուր, «Բարսելոնա» — «Բետիս»: Կատալոնական ակումբը նոր մրցաշրջան է մտնում հոգեբանական ոչ այդքան լավ վիճակում: Նախ և առաջ մրցաշրջանի մեկնարկից առաջ «Բարսելոնան» կորցրեց իր հիմնական առաջատարներից մեկին` Նեյմարին: Հետո Իսպանիայի սուպեր գավաթում գլխովին կործանվեց «Մադրիդի Ռեալի» հետ խաղում , որտեղ եղան ևս լուրջ խնդիրներ: Առաջին խաղում վնասվածք ստացավ Անդրես Ինիեստան, երկրորդում Լուիս Սուարեսը: Նեյմարի փոխարեն որևէ նորեկ չի գնվել: Եվ առհասարակ «Բարսելոնայի» կազմում տրանսֆերային քաղաքականությունը բավական լուրջ կաղում է: Պաուլինյո և Սեմեդու. սրանք այն նորեկները չեն, որոնք պետք է իսկապես զարգացնեն «Բարսելոնան» այս մրցաշրջանում: Սպասում ենք ամառային տրանսֆերային պատուհանի փակմանը, որի ընթացքում ըստ երևույթին «Բարսելոնան» դեռևս կփորձի նոր ֆուտբոլիստներ ձեռքբերել:

Ինչ վերաբերում է «Բետիսին», ապա այստեղ «Բետիսը» զարմացրել է բոլորին: 28 միլիոն եվրոյով ձեռք են բերել հսկայական քանակությամբ լավ ֆուտբոլիստների այդ թվում և Անդրես Գուարդադոն, Խավի Գարսիան, Քրիստիան Տելյոն` «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը ու ևս մի քանի ֆուտբոլիստի, իսկ այդ գումարի առյուծի բաժինը «Բետիսը» վճարել է Ռյադ Բուդեբուզի համար, ինչը բավական մեծ անակնկալ է: Տեսնենք թե Բուդեբուզն ինչպես իրեն կդրսևորի այս մրցաշրջանում: Եվ առհասարակ «Բետիսը» պատրաստ է նոր մրցաշրջանին և խոստանում է դառնալ իսկական գլխացավանք մրցակիցների համար այդ թվում և «Բարսելոնայի»:

Ինչ է լինելու այսօրվա խաղում, ինչ կազմերով կխաղան: Մասնավորապես հետաքրքիր է «Բարսելոնայի» կազմը: Ինչպես նշեցի չեն լինի Անդրես Ինիեստան և Լուիս Սուարեսը: Ռաֆինյա Ալկանտարան ևս վնասվածք ունի: Բնականաբար խաղին հայտավորված չէ Թոմաս Վերմալենը, ում ակտիվորեն ուզում են ուղարկել այլ ակումբ: Իսկ ահա ժերարդ Պիկեն` «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում վնասվածք ստացած Պիկեն, անպայման կխաղա այսօր: Վերջապես սպասվում է Նելսոն Սեմեդուի նորամուտը: Իսկ ահա Պաուլինյոն շարունակելու է հետևել «Բարսելոնայի» խաղերին տրիբունայից, որովհետև դեռևս ինչ-որ թղթաբանական հարցեր կան, որոնք չեն կարգավորվել: «Բարսելոնայի» հարձակման լեգենդար ՄՍՆ-ը փլուզվել է, մնացել է միայն Մ-ն: Մեսսիին հարձակման գծում կփորձեն աջակցել Պակո Ալկասերը ու Ժերարդ Դելոֆեուն , ով նորից հնարավորություն կստանա հանդես գալու հիմնական կազմում: «Բետիսի» կազմում կլինեն նոր ֆուտբոլիստներ; Ինչպես նոր այնպես էլ հին ֆուտբոլիստներ: Օրինակ Խոակինը ` բոլորիս քաջ հայտնի Խոակինը լինելու է մեկնարկային կազմում աջ կիսապաշտպանի գոտում, Անդրես Գուարդադոն, դարպասապահ Ադանը: Մի խոսքով շատ հայտնի ու նոր ֆուտբոլիստներ: Ում կընտրի Կիկե Սետիենը կիմանանք խաղի մեկնարկից մեկ ժամ առաջ, իսկ մինչև այդ ես առաջարկում եմ ընդունել կանխատեսում, որ երկուսն էլ կխփեն ու «Բարսելոնան» կհաղթի, ինչի համար սահմանված է 2.37 գործակից:

 

Օրդինար: Չխաղարկված
Լա լիգա, առաջին տուր
22:15/21 օգս
«Բարսելոնա» — «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ