«Բարսելոնա» — «Բետիս». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:30, 30 դկտ 2015

Մոսկվայի «Սպատակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, «Բուքմեյքերների Ռեյտինգ»-ի փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Լա լիգայի 17-րդ տուր «Բարսելոնա» — «Բետիս» խաղի վերաբերյալ: Հանդիպումը կկայանա Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում, դեկտեմբերի 30-ին՝ Երևանի ժամանակով 23:30-ին: Մեր փորձագետը խաղադրույք է կատարում «Բարսայի» հաղթանակի և հյուրերի գոլի վրա:

«Բետիսն» ընթանում է մրցաշարային աղյուսակի միջնամասում, բայց դա ոչ մի նշանակություն չունի՝ մրցակիցը «Բարսելոնան» է: «Բետիսն» առաջնության վերջին 2 խաղերում չի կարողացել հաղթել, իսկ «Բարսելոնան» չի պատրաստվում սեփական հարկի տակ զիջել անդալուսցիներին: Կարծում եմ, որ Ճապոնիա կատարած ուղևորությունը մի փոքր կխանգարի կատանոլացիներին: Այդ երկար ճանապարհորդությունից հետո պետք է նորից զգալ խաղի ռիթմը: Հենց դա էլ «Բետիսը» կփորձի օգտագործել: Հակագրոհելիս անդալուսցիները վտանգավոր են, մրցաշարային աղյուսակը դրա վառ ապացույցն է: Հյուրընկալվելիս «Բետիսն» ավելի շատ միավոր է հավաքել, քան տանը, այդ պատճառով էլ կարծում եմ, որ նրանց գոլն այս խաղում հավանական է, բայց այն, որ անդալուսցիները միավոր կտանեն Բարսելոնայից՝ ոչ: «Բարսելոնայի» 3:1 հաշվով հաղթանակը լրիվ հավանական է: Իր գոլերի մեծամասնությունը «բլաուգրանան» խփում է ընդմիջումից հետո: Վիճակագրությունն ասում է, որ «Բետիսը» գործնականում միշտ գոլ է խփում «Կամպ Նոու» ստադիոնում, և այդ պատճառով էլ չի պարտվում շատ խոշոր հաշվով: 3:2, 4:2 հաշիվներն այս խաղում շատ հավանական են: Խաղադրույք եմ  կատարում «Բարսելոնայի» հաղթանակ և երկուսն էլ կխփեն» տարբերակի վրա:

Օրդինար: Պարտված
Լա լիգա, 17-րդ տուր
23:30/30 դկտ
«Բարսելոնա» - «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ