«Բարսելոնա» — «Բետիս». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:30, 30 դկտ 2015

«НТВ-Плюс» և «Матч ТВ» հետուստաընկերությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգ»-ի փորձագետ Կոնստանտին Գենիչն իր կանխատեսումն է առաջարկում Լա լիգայի 17-րդ տուրի «Բարսելոնա» — «Բետիս» խաղի վերաբերյալ: Հանդիպումը կկայանա այսօր՝ Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում: Մեր փորձագետը կարծում է, որ ընդմիջումից հետո «Բարսան» ավելի շատ գոլ կխփի, քան մինչև դա:

Այս տարի «Բարսելոնան» նվաճեց գրեթե բոլոր տիտղոսները՝ բացառությամբ Իսպանիայի Սուպերգավաթի, բայց աշխարհի ակումբային առաջնությունում չեմպիոն դառնալուց հետո ես չգիտեմ, թե ինչպես «Բարսան» հանդես կգա: «Բետիսը» կարողանում է ամուր պաշտպանություն կառուցել: Պեպե Մելն այդ գործում իսկական վարպետ է: Ես կարծում եմ, որ «Բետիսը» չի բացվի, կփակվի պաշտպանությունում և կփորձի դիմակայել կատալոնացիների գրոհներին: Մեսսիի և թիմակիցների գործոնը մեծ ազդեցություն կունենա խաղի վրա: Առաջարկում եմ խաղադրույք կատարել այն բանի վրա, որ 2-րդ խաղակեսում «Բարսելոնան» ավելի շատ գոլ կխփի, քան առաջինում: Այս խաղադրույքի գործակիցը համարյա 2 է: Մտածում եմ, որ անդալուսցիներն առաջին խաղակեսում չեն պարտվի, բայց վերջնական արդյունքում կպարտվեն: Երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» կբացվի և կխփի այնքան, որքան ցանկանում է:

Օրդինար: Պարտված
Լա լիգա, 17-րդ տուր
23:30/30 դկտ
«Բարսելոնա» - «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 75%
Չի՛ հաղթի 25%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ