«Բարսելոնա» — «Բետիս». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

20:15, 20 օգս 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել Պրիմերայի մեկնարկային տուրի «Բարսելոնա» — «Բետիս» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում տանտերերի հաղթանակի և տոտալ 3,5-ից շատ գոլի վրա: 

https://youtu.be/kfVi17RgWqA

Բոլորին ողջույն Բարսելոնայից: Ես Ալեքսանդր Վիշնեվսկին եմ և հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» կայքի համար այսօր կխոսենք Իսպանիայի ֆուտբոլի առաջնության առաջին տուրի խաղի մասին, որում «Բարսելոնան»՝ վերջին երկու մրցաշրջանների ոսկե դուբլի հեղինակը, նոր առաջնությունը կսկսի «Բետիսի» դեմ խաղով՝ Իսպանիայի ամենահեղինակավոր թիմերից մեկը, որն ինչ-որ տեղ երկրում երկրպագուների քանակով զբաղեցնում է 3-4-րդ տեղը:

Հասկանալի է, որ «Նոու Կամպում» «Բետիսի» երկրպագուներն այդքան շատ չեն լինի, և հարմարավետ միջավայրում «Բարսան» կսկսի տիտղոսի պաշտպանությունը: Կարծում եմ՝ կատալոնացիներն այս խաղում խնդիր չեն ունենա, և «Բարսան», ինձ թվում է, մեկնարկային խաղում բավական վստահ վստահ հաղթանակ կտանի:

Խաղադրույք կկատարեի այն բանի վրա, որ «Բարսան» կհաղթի տոտալ 3,5-ից շատ գոլի պարագայում: Ինձ թվում է, որ երկու թիմերի հարձակվողական պոտենցիալներն էլ բավականին մեծ են: Ինչպես «Բարսան» կարող է հեշտությամբ 3-ից ավել գոլ խփել, այնպես էլ «Բետիսը» նույնպես լիովին կարող է գոլ խփել:

Այս ամառ բավականին լուրջ ուժեղացում ունեցավ «Բետիսի» հարձակման գիծը: Գլխավորը, որ մնաց Ռուբեն Կաստրոն՝ գլխավոր ռմբարկուն, ով «Բետիսի» մակարդակի թիմի համար անհավանական քանակությամբ գոլեր է խփում: Բացի դրանից, եկել են շատ նոր բարձրակարգ կիսապաշտպաններ և հարձակվողներ: Սանաբրիան, օրինակ, պարագվայցին, որի համար «Բետիսն» իր համար աստղաբաշխական 7,5 մլն եվրո գումար վճարեց: Ուկրաինացի Զոզուլյան, որին բոլորն այստեղ անվանում են «սոսուլյա», քանի որ իսպաներենում «Զ» տառը չի կարդացվում:

Ինձ թվում է, որ «Բետիսը» լիովին ընդունակ է գոլ խփել «Նոու Կամպում», ընդ որում, որ «Բարսան» ողջ մինչմրցաշրջանի ընթացքում բավական շատ բաց թողեց, պաշտպանական գիծը, մեղմ ասած, ոչ այդքան հուսալի էր աշխատում, թեև Իսպանիայի Սուպերգավաթի «Սևիլիայի» դեմ երկու խաղերում էլ «բլաուգրանան» գոլ չընդունեց: Բայց «Բարսայի» պաշտպանության գծում կան նաև կորուստներ: Հաստատ չի խաղա Մաթյեն, վնասվածք ունի Մասկերանոն: Դա նշանակում է, որ պաշտպանության կենտրոնում Պիկեի հետ զույգ կկազմի Ումտիտին:

Գլխավորը, որ «Բարսան», ինձ թվում է, լիովին կարող է այս խաղում բավական շատ խփել, քանզի լավ մարզավիճակում է Լուիս Սուարեսը, Մեսսին ուղղակի հիանալի մարզավիճակում է, Արդա Թուրանն արդեն այնքան գոլ է խփել, որքան ողջ առաջնության ընթացքում՝ այսինքն երկու գոլ: Դե նախորդ խաղը ձախողեց, նկատի ունեմ Իսպանիայի Սուպերգավաթի խաղը, Մունիրը, նրան պետք է ինչ-որ կերպ վերականգնվել, բայց այդ մարոկացի երիտասարդ հարձակվողը համարվում է այս մինչմրցաշրջանում «Բարսայի» լավագույն ռմբարկուն: «Բարսելոնայում» կան նաև շատ վառ կիսապաշտպաններ, որոնց պետք է նոր թիմում իրենց ցույց տալ՝ Անդրե Գոմեշը, Դենիս Սուարեսը: Վնասվածք ունի դեռևս Ինյեստան, բայց Ռակիտիչը և Բուսկետսը նույնպես ցույց են տվել, որ նրանք լավ վիճակում են, և Ինյեստայի կորուստը դժվար թե առանցքային լինի:

Ինձ թվում է, որ «Բարսան» մրցաշրջանի առաջին խաղում իր երկրպագուների առջև բավական քանակությամբ գոլեր կխփի, այդ պատճառով խաղադրույքը «Բարսայի» հաղթանակի վրա «Բետիսի» դեմ տոտալ 3,5-ից շատ գոլի պայմանով այն է, ինչը կարելի է ընտրել այս խաղում:

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ առաջնության մեկնարկային խաղերում պետք չէ ինչ-որ խոշոր խաղադրույքներ կատարել, քանի որ մենք միայն դիտարկում ենք թիմերին, և բավական լուրջ գումարներ կարելի է խաղադրույք կատարել 5-րդ տուրից հետո, երբ երկու թիմերից էլ պատկերացում կունենանք: Այժմ մենք գիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում «Բարսան», բայց, օրինակ, «Բետիսը» դեռևս հանելուկ է նրանց համար, ով թիմի մասնակցությամբ մինչմրցաշրջանային հանդիպումները չի տեսել: Ես, օրինակ, չեմ տեսել: Հետևաբար, որպեսզի խոշոր խաղադրույք կատարենք, ինձ թվում է, պետք է, որպեսզի առաջնությունում բավական ժամանակ անցնի, որպեսզի թիմերը ներգրավվեն, որպեսզի տեսնենք, թե բոլոր նրանք ինչպիսի ֆիզիկական վիճակում են, և ինչի են ընդունակ նորեկները: «Բետիսը»՝ ինչպես Պրիմերայի 8 թիմեր, փոխել է գլխավոր մարզչին:

Այդ պատճառով ինձ թվում է, որ կարելի է այսպիսի հավաքված խաղադրույք կատարել «Բարսայի» հաղթանակի վրա տոտալ 3,5-ից շատ գոլի պայմանով, բայց խորհուրդ կտայի չափազանց շատ խաղադրույք չկատարել: Ահա այսպիսի խաղադրույք «Բուքմեյքերների Ռեյտինգի» կայքի համար: Շնորհակալություն ուշադրության համար, ձեր հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր՝ Բարսելոնայից «Спорт-Экспресс» թերթի թղթակիցը:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 1-ին տուր
20:15/20 օգս
«Բարսելոնա» - «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ