«Բարսելոնա» — «Բետիս». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

22:15, 20 օգս 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ, ինչպես նաև Իսպանիայում «Սպորտ-Էքսպրեսի» թղթակից Ալեքսանդր Վիշնեվսկին վիդեոկանխատեսում է արել Լա լիգայի առաջին տուրի «Բարսելոնա» — «Բետիս» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ կատալոնական ակումբը կհաղթի խոշոր հաշվով:

https://youtu.be/NlJ3jz0vpFo

Ողջույն բոլորին Ռեյկյավիկից!

Այսօր կխոսենք «Բարսելոնա» — «Բետիս» հանդիպման մասին: Կատալոնիայի մայրաքաղաքում սարսափելի ողբերգություն տեղի ունեցավ, սարսափելի ահաբեկչություն: Իհարկե, դա կազդի խաղի մթնոլորտի վրա: Լռության րոպե է լինելու, կատարվածի մասին մտածմունքներ կլինեն: Իհարկե, շատ տխուր իրադարձություններ են տեղի ունենում Բարսելոնայի հետ, ինչպես քաղաքի, այնպես էլ «Նոու Կամպի» այցելուների:

Կարծում եմ, որ դա չի խանգարի «Բարսելոնային» քիչ թե շատ վստահ սկսել առաջնությունը: Սուպերգավաթում «Ռեալից» կրած 2 պարտություններից հետո «Բարսելոնան» պարտավոր է վերականգնվել: Կարծում եմ, որ «Բարսելոնան» տանը «Բետիսին» լավ առավելությամբ հաղթելու շանսեր ունի` 2-3 գնդակի տարբերությամբ:

«Կամպ Նոու» կատարած վերջին 6 այցելությունների ժամանակ «Բետիսը» պարտվել է նվազագույնը 2 գնդակի տարբերությամբ: Հասկանալի է, որ «Բետիսը» հիմա վատ մարզավիճակում չէ: Հետաքրքիր է նոր պրոյեկտը, թիմի կազմը լրջորեն փոփոխվել է:  «Բետիսը» առաջնությունը լավագույն տասնյակում ավարտելու լավ նախադրյալներ ունի: Այնուամենայնիվ, նախորդ մրցաշրջանում անդալուսցիները առաջին տուրում «Նոու Կամպում» 2:6 հաշվով զիջեցին «Բարսելոնային»:

Կարծում եմ, որ «Բարսելոնայի» (-1,5) կամ (-2) ֆորայի վրա խաղադրույք կատարելը վատ միտք չէ: Գործակիցները շատ են տարբերվում: 1,60 – սա «Բարսելոնայի» (-1,5) ֆորայով հաղթանակի գործակիցն է, իսկ (-2) ֆորան գնահատվում է 2,05 — 2,10-ի շրջանում: Ռիսկի եմ դիմում և վերցնում (-2) ֆորան: Կարծում եմ, որ Լա լիգայում Էռնեստո Վալվերդեի դեբյուտային խաղում կատալոնացիները նվազագույնը 2 գնդակի տարբերությամբ կհաղթեն: Բայց կարելի է նաև վերցնել (-1,5) ֆորան և հաղթել, եթե հաշիվը 3:1 կամ 4:2 լինի:

Շնորհակալություն ուշադրության համար: Հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար ձեզ հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր «Լեյկնիր» մարզադաշտից: Դա իսլանդական թիմ է, որը նախորդ տարի հանդես էր գալիս բարձրագույն լիգայում, իսկ հիմա դուրս է մնացել այնտեղից և խաղալու է 2-րդ դիվիզիոնում: Տեսեք, թե ինչպիսի հետաքրքիր մարզադաշտ ունի: Դարպասների հետևում տրիբունաներ չկան: Միայն մի տրիբունա կա, որտեղ 5 շարք նստատեղ է: Ահա այսպես են Իսլանդիայում ֆուտբոլ խաղում: Բայց, այնուամենայնիվ, խաղում են` մոտակա դաշտում ինչ-որ երեխաներ կան:

Շնորհակալություն ուշադրության համար, հաջող խաղադրույքներ եմ մաղթում!

Օրդինար: Վերադարձ
Լա լիգա, առաջին տուր
22:15/20 օգս
«Բարսելոնա» — «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ