«Բարսելոնա» — «Բետիս». Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

23:30, 30 դկտ 2015

«Բուքմեյքերների Ռեյտինգ»-ի փորձագետ, Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել Լա լիգայի 17-րդ տուրի «Բարսելոնա» — «Բետիս» խաղի վերաբերյալ:

«Բարսելոնան» սովորաբար դադարներից բարդություններ է ունենում: Սուրբծննդյան տոներից հետո կատալոնացիները հաճախ լավ տեսք չեն ունենում: Փոքրիկ արձակուրդից հետո վերականգնվելու համար այս տարի նրանք ավելի քիչ ժամանակ ունեն: Դեկտեմբերի 30-ին խաղալը «Բարսելոնայի» համար շատ անսովոր է, թիմի տրամադրությունը կարող է դեռ տոնական լինել: Ավելին, առջևում «Բարսային» կատալոնական 3 դերբի է սպասվում: Գրեթե կես շաբաթից թիմը Լա լիգայի շրջանակներում կմրցի «Էսպանյոլի» դեմ: Այս խաղն ավելի մեծ ուշադրության կենտրոնում է, քան այսօրվա՝ «Բետիսի» դեմ խաղը:

Բացի այդ, «Բարսայի» շատ ֆուտբոլիստներ վերջերս հանդես են եկել Կատալոնիա հավաքականի կազմում, իսկ Մեսսին ԱՄԷ-ում էր՝ հերթական անհատական մրցանակը ստանալու համար: Մի խոսքով, հիմա «Բետիսի»՝ «Կամպ Նոուում» լավ արդյունք գրանցելու շանսերը որոշ չափով ավելի մեծ են, քան մրցաշրջանի ցանկացած այլ հատվածում: «Վարունգները» կարող են փակվել պաշտպանությունում և խուսափել ջախջախիչ պարտությունից: Հարկ է նշել, որ «Բետիսն» այս մրցաշրջանում հաջող է հանդես գալիս դրսում: Անդալուսցիները հյուրընկալվելիս ավելի շատ միավոր են վաստակել, քան սեփական դաշտում: «Բետիսն» անգամ հյուրընկալվելիս ավելի շատ միավորներ է վաստակել, քան «Բարսելոնան»՝ 14 — 13:

Կարծում եմ, որ «Բետիսի» վրա ֆորայով (+3) խաղադրույքը գրավիչ տարբերակ է: Այս խաղադրույքի գործակիցը 2,10 է: Ապահովության համար կարող ենք ընտրել ֆորա (+3.5) տարբերակը, բայց այս դեպքում գործակիցը 1,72 է:

Թերևս նախընտրում եմ 2-րդ տարբերակը:

Օրդինար: Պարտված
Լա լիգա, 17-րդ տուր
23:30/30 դկտ
«Բարսելոնա» - «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ