«Բարսելոնա» – «Բետիս»․ Եգոր Տիտովի կանխատեսումը

19:15, 04 դկտ 2021
Ռուսաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սապրտակի» նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է կատարել «Բարսելոնա» – «Բետիս» Իսպանիայի Լա լիգայի 16-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Չավիի՝ «Բարսելոնան» գլխավորելը հույս է տալիս, որ կատալոնական ակումբում իրավիճակը կփոխվի։ Թիմը նախորդ տուրում կարևոր հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ։ Կատալոնացիների խաղն ինձ դուր եկավ։ Նրանք մի քանի գոլային պահեր ստեղծեցին։ Դա այն է, ինչ սպասում են Չավիից։ Կումանի օրոք շատ էին խաղերը, երբ թիմը ոչ մի գոլային պահ չէր ստեղծում։ Իհարկե, «Բարսելոնան» պետք է ուժեղացնի կազմը, բայց թիմում հավաքված ֆուտբոլիստներից կարելի է ավելին քաղել, քան դա անում էր Կումանը։

«Բետիսը» շատ լավ է հանդես գալիս այս մրցաշրջանում և ավելի բարձր տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում, քան «Բարսելոնան»։ Սակայն թիմն այնքան էլ լավ հանդես չի գալիս կարևոր խաղերում։ «Բետիսը» տանուլ է տվել «Սևիլիայի» հետ դերբին ու պարտվել «Ռեալին», «Աթլետիկոյին»։

Ընտրում եմ «Բարսելոնայի» ֆորա (-1) խաղադրույքը՝ 1․81 գործակցով։ Իմ կարծիքով՝ կատալոնացիների համար «Բետիսը» հարմար մրցակից է, որը չի սեղմի սեփական դարպասին, այլ կփորձի իր խաղը թելադրել։ «Բարսելոնայի» համար դժվար է, երբ մրցակիցն ամբողջ կազմով պաշտպանվում է։

Օրդինար: Պարտված
Լա Լիգա
19:15/4 դկտ
«Բարսելոնա» – «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ