«Բարսելոնա» – «Բետիս»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Բարսելոնան» 4 խաղից հետո 10 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է։ Լա լիգայի 1-ին տուրում «Խետաֆեի» հետ ոչ-ոքիից հետո կատալոնական թիմը 3 անընդմեջ հաղթանակ է տարել։ Հաջորդ շաբաթ մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլը և Չավին, ամենայն հավանականությամբ, կմտածի նաև այդ խաղի մասին։ «Բարսելոնան» հյուրընկալելու է բելգիական «Անտվերպենին»։ Հաշվի առնելով, որ մրցակիցը թոփ թիմ չի լինելու, իսկ խաղն էլ կայանալու է Իսպանիայում, Չավին դժվար թե լուրջ ռոտացիա կիրառի «Բետիսի» հետ խաղում։
«Բետիսը» տարօրինակ արդյունքներ է գրանցել ընթացիկ մրցաշրջանում։ Թիմը հյուրընկալվելիս կարողացավ հաղթել «Վիլյառեալին», հետո ոչ-ոքի խաղաց «Աթլետիկոյի» հետ։ Տնային խաղում 2։0 հաշվով հաղթում էր Բիլբաոյի «Աթլետիկին», սակայն պարտվեց 2։4 հաշվով։
Թիմերի միջև կայացած վերջին 5 խաղերից 3-ում հաղթել է «Բարսելոնան»։ Այդ 5 խաղից 4-ը գոլառատ են եղել, իսկ 3-ում թիմերը փոխանակվել են գոլերով։
Ենթադրում եմ, որ տանտերերը կփորձեն հնարավորինս շուտ 1-2 գոլ խփել և խաղը հասցնել հաղթական ավարտի։ «Բետիսն» էլ կփորձի մեծ ուժերով պաշտպանվել և սպասել իր շանսին։
Իմ կանխատեսումն է «Բարսելոնան» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․77 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: