«Բարսելոնա» – «Բավարիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 14 սպտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Բարսելոնա» – «Բավարիա» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի հանդիպման վերաբերյալ։

Չեմպիոնների լիգան նորից վերադառնում է մեր առօրյա, ինչի առիթով շնորհավորում եմ բոլոր երկրպագուներին։ Ու վերադառնում է թոփ խաղով՝ «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունելու է «Բավարիային»։ Երկու թիմերի ֆաները, անխոս, հիշում են այս թիմերի միջև կայացած վերջին հանդիպումը։ Խորը կորոնավիրուսային ճգնաժամի ֆոնին այս թիմերը խաղացին 2019/20 մրցաշրջանի փլեյ-օֆֆում, որտեղ հենց այս ստադիոնում «Բավարիան» ծնկի բերեց «Բարսելոնային»՝ ջախջախելով 8:2 հաշվով։

Նոր մրցաշրջանից սկսած «Բարսելոնան» ստիպված է հաղթահարել իր առջև ծառացած մեծագույն խնդիրը՝ կառուցել խաղն առանց Լիոնել Մեսիի։ Կարելի է ասել՝ դեռևս ամեն ինչ քիչ թե շատ լավ է։ «Բարսան» Պրիմերայում առայժմ 7-րդ տեղում է, սակայն Լա Լիգայի ղեկավարությունը գնաց կատալոնյան ակումբին ընդառաջ և հետաձգեց «Սևիլիայի» հետ հանդիպումը հարավամերիկյան գոտու ընտրական հանդիպումներից առաջացած բարդությունների պատճառով։

Ռոնալդ Կումանի թիմը ֆունկցիոնալ առումով այս պահին սարսափելի վիճակում է։ Լազարեթում թիմի հարձակման գծի 70 տոկոսն է։ Առաջիկա խաղում հոլանդացի մարզիչը չի կարողանա հույս դնել Անսու Ֆատիի, Ուսման Դեմբելեի, Մարտին Բրեթվեյթի և Սերխիո Ագուերոյի վրա։ Ամենայն հավանականությամբ, խաղը բաց կթողնի նաև Սերժինյո Դեստը։ Խնդիրներ ունի նաև Ժորդի Ալբան, սակայն իսպանական մամուլը գրում է, որ «Կապտանռնագույնների» բժշկական անձնակազմն իսպանացի պաշտպանին ոտքի կկանգնեցնի։

«Բավարիան», ի տարբերություն առաջիկա մրցակցի, այս հանգստյան օրերին անցկացրեց բարդ հանդիպում իր հիմնական վիզավիներից մեկի՝ «Լայպցիգի» դեմ։ Այո, Նագելսմանի տղաները «Կարմիր ցլերին» փոշիացրին 4:1 հաշվով, սակայն ակումբում խնդիրն ակներև է. պաշտպանությունում Դավիդ Ալաբայի հեռանալուց հետո առաջացել են մի շարք բացեր, որոնք Զյուլե-Ուպամեկանո զույգը դեռ փակել չի կարողանում։ «Բավարիան» խաղում է բարձր դասավորված պաշտպանությամբ, ինչը ենթադրում է բացեր հետին գծում։

Յուլիան Նագելսմանի թիմը գրեթե իդեալական է մոտենում «Բարսայի» հետ խաղին։ Bild-ը գրում է, որ խաղը միանշանակ բաց կթողնի Կորենտին Տոլիսոն։ Նրա բացակայությունը, երևի թե, չի զգացվի, բայց Սանե-Գնաբրի զույգի՝ մի փոքր անպատրաստ լինելը մտահոգիչ է։ Գերմանական մամուլը գրում է, որ Սանեն դաշտ դուրս կգա, իսկ Գնաբրին իր տեղը կզիջի Ջամալ Մուսիալային։

Ենթադրում եմ, որ այս խաղում «Բարսան» միավոր վաստակելու որևէ շանս չունի։ Միակ հույսը սեփական հարկի տակ խաղալն է, բայց «Բավարիան» պարզապես ավելի ուժեղ է։ Ենթադրում եմ, որ մյունխենյան ակումբը կհաղթի 2-3 գնդակի տարբերությամբ։ Հանդիկապի սիրահարները կարող են օգտագործել այս տարբերակը, մինչդեռ ես կառաջարկեմ զուտ հաղթանակը։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
22:45/14 սպտ
«Բարսելոնա» - «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ