«Բարսելոնա» — «Աթլետիկո Մադրիդ». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

00:00, 22 սպտ 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 5-րդ տուրի «Բարսելոնա» — «Աթլետիկո» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը կարծում է, որ երկու թիմերն էլ կկարողանան աչքի ընկնել, հանդիպմանը կխփվի 2-3 գոլ, իսկ կհաղթեն տանտերերը, որի կազմում անփոփոխ գոլ է խփում Լիոնել Մեսսին: 

https://youtu.be/m6Aiqi4_Rrc

Բոլորին ողջույն:

Այսօր կխոսենք «Բարսելոնայի խաղի մասին ընդդեմ «Աթլետիկոյի»: Երկու թիմերն էլ վատ վիճակում են: Առաջնության մեկնարկում նրանք բախվեցին խնդիրների հետ՝ «Աթլետիկոն» առաջին երկու տուրերում նորեկների հետ երկու ոչ-ոքի խաղաց, «Բարսան» անսպասելի պարտվեց «Ալավեսին», նույնպես նորեկի, որը, ի դեպ, խնդիրներ էր առաջացրել նաև «Աթլետիկոյին»: Երկու թիմերն էլ այժմ այնպիսի վիճակում են, որ ևս մեկ ձախողում, և նրանք լրջորեն ետ կմնան Մադրիդի «Ռեալից»: Քանզի նրանք խաղում են միմյանց հետ, ապա ձախողման հավանականությունը նվազագույնը մեկ թիմի մոտ անխուսափելի է, իսկ հնարավոր է նաև երկու: Իրավիճակը դրդում է և «Աթլետիկոյին», և «Բարսային» խաղալ երեք միավորի համար, անպայման հաղթանակ տանել: Դատելով այն ամենից, ինչը կատարվում է «Աթլետիկոյի» մարզումներում և նրանից, թե ինչ են գրում մադրիդյան թերթերում, որոնք հետևում են «Աթլետիկոյի» մարզումներին, ստեղծվում է տպավորություն, թեև, հնարավոր է Դիեգո Սիմեոնեն հատուկ սուտ տպավորություն է թողնում… կա այնպիսի տեղեկություն, որը բոլորը հաստատում են, որ Ֆերեյրա Կարասկոն կխաղա մեկնարկային կազմում և եռյակ կկազմի Գրիզմանի ու Գամեյրոյի հետ: Սա «Աթլետիկոյի» ամենաագրեսիվ տարբերակն է, ամենաակտիվը հարձակման գծում: Բացի նրանից, «Աթլետիկոյի» մնացած կազմն այնպիսին է, որին մենք սովոր ենք, թեև պաշտպանության կենտրոնում Խիմենեսի փոխարեն, որը անհաջող հանդիպումների շարք անցկացրեց, կխաղա Սավիչը, ամենայն հավանականությամբ, որն իսկապես ավելի լավ է հանդես գալիս:

Ի՞նչ կարելի է ասել այս խաղի մասին: Պետք է հավանաբար ելնել «Բարսայից»: Լուիս Էնրիկեի օրոք թիմը 8 անգամ խաղացել է «Աթլետիկոյի» դեմ և 7 անգամ հաղթել: Բայց խնդիրը նրանում է, որ չի հաղթել հենց վերջին խաղում: Դրանում «Աթլետիկոն» ավելի քան զգացողական պարտության է մատնել «Բարսելոնային», քանզի նրան դուրս է հանել Չեմպիոնների լիգայից: Կարելի է ասել, որ մրցակցիները միմյանց համար անհարմար են, քանզի «Բարսան» գրեթե միշտ ընթացիկ մրցաշարում հաղթում է «Աթլետիկոյին», իսկ «Աթլետիկոն» սովորել է Չեմպիոնների լիգայից դուրս թողնել «Բարսային», ինչն արել է երկու անգամ վերջին երեք մրցաշրջաններում: Բայց սա առաջնություն է, և ինձ թվում է, որ «Բարսայի» հաղթանակի շանսերն ավելի լավն են:

Պետք է նաև ասել, որ երկու թիմերն էլ շատ լավ մարզավիճակում են: «Բարսան» վերջին երկու խաղում ընդհանուր հաշվով հաղթել է… օյ, այստեղ նույնիսկ չեմ էլ հիշում, այնքան շատ են խփել… 12:1, ես հաշվեցի, 7:0 և 5:1: «Աթլետիկոն» վերջին խաղերում անփոփոխ չոր հաղթանակներ է տարել և այդ երեք խաղերում խփել 10 գոլ: Շատ են տպավորում այսպիսի արդյունքները, այդ պատճառով կարծում եմ, որ խաղն արդյունավետ կլինի, ընդ որում, որ Ֆերեյրա Կարասկոյի դուրս գալը եզրում մեզ հիմք է տալիս ենթադրել, որ խաղ մեծ քանակությամբ գոլային պահերով կլինի, որ «Աթլետիկոն» շատ չի նստի պաշտպանությունում, բացի այդ, հաճախ «Աթլետիկոն» «Նոու Կամպում» շեշտը դնում է մեկնարկային պոռթկման վրա: Ինձ թվում է, որ գոլերի փոխանակության շանսերն այստեղ մեծ են:

Առաջին խաղադրույքը, որն ինձ դուր եկավ՝ «երկու թիմերն էլ գոլ կխփեն»-ն է, երկրորդը՝ «խաղում կխփվեն երկուսից երեք գոլեր»։ Երբեք նման խաղադրույք չեմ խաղացել, բայց, ինձ թվում է, որ հիմա դա իսկապես արդարացված է։ Առաջին հերթին՝ «Աթլետիկոն» լավ է պաշտպանվում և հազվադեպ է շատ գոլ ընդունում։ Միևնույն ժամանակ, երկու թիմերն էլ շատ գոլեր են խփում, բայց պետք է մտապահել պաշտպանությունում «Աթլետիկոյի» շատ ուժեղ խաղը։ Այդ պատճառով ինձ թվում է, որ այստեղ 2-3 գոլ-ի կարելի է սպասել, մանավանդ, որ թիմերի վերջին անձնական հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով հօգուտ «Աթլետիկոյի», իսկ մինչ այդ «Բարսան» երեք անգամ հաղթել է մադրիդյան ակումբին։ Դրա կրկնության շանսերը մեծ են, անգամ չնայած նրան, որ խաղադաշտ դուրս կգան առաջնության միանգամից երեք լավագույն ռմբարկուներ՝ Գրիզմանը, Մեսսին և Սուարեսը։ Հիմա նրանք «Բետիսից» Ռուբեն Կաստրոյի հետ միասին լավագույն ռմբարկուներն են։ Անգամ չնայած այն բանին, որ այսքան շատ մեծագույն հարձակվողներ կան, իսկ Գրիզմանին Եվրո-2016-ում ցուցադրած խաղից հետո ևս կարելի է նրանց թվին դասել, ինձ թվում է, որ դժվար խաղում գոլ չլինի։ Կարծում եմ, որ «Աթլետիկոն» գոլ կխփի «Նոու Կամպում», Սիմեոնեի թիմը գրեթե միշտ աչքի է ընկնում, բայց դժվար շատ գոլեր լինեն։ Այդ պատճառով 2-3 գոլն այն է, ինչն ավելի հավանական է։

Նախավերջին խաղադրույքը՝ կարծում եմ, որ տրամաբանական է սխասել «Բարսայի» 2:1 հաշվով հաղթանակը: Ինձ թվում է՝ այդ հաշիվն ավելի հավանական է: Անկեղծ ասած՝ չեմ դիտել, թե ինչպիսի գործակից է հստակ հաշվի վրա, եթե 7-ից ավել, ապա կարելի է խաղադրույք կատարել: Ավանդական խաղադրույք, որ «Բարսան» կհաղթի տոտալ շատով՝ ինձ թվում է, որ այն կարելի է նաև այստեղ խաղալ, թեև այն ավելի քիչ պոտենցիալ հաղթող խաղադրույք է: Ինձ այն ավելի քիչ է դուր գալիս, քան նախորդ բոլորը, բայց դրա համար տալիս են լավ գործակից: 2,5 գործակիցն այն բանի վրա, որ «Բարսան» կհաղթի տոտալ 2,5-ից շատ գոլով: Այսինքն՝ մեզ պետք է կամ 2:1, կամ 3:1, կամ էլ 3:0 հաշիվները:

Վերջապես՝ վերջին խաղադրույքը, որը ավելի լավն է: William Hill-ում հայտնաբերել եմ հատուկ առաջարկ և խաղադրույքի ավելացում այն բանի վրա, որ «Բարսելոնան» կհաղթի և Լիոնել Մեսսին գոլ կխփի: Առաջ դրա համար տալիս էին 2,4 գործակից, իսկ այժմ՝ 3,0: Իմ կարծիքով՝ վատ չէ, քանի որ դժվար է պատկերացնել իրավիճակ, երբ «Բարսան» հաղթել է, իսկ Մեսսին այդ խաղում գոլ չի խփել: Լիոնելը շատ շատ է խփում «Աթլետիկոյի» դարպասը: «Աթլետիկոն» «Սևիլիայի» ու «Ռեալի» հետ մեկտեղ այն թիմերն են, որոնց դարպասը Մեսսին ամենահաճախն է գրավում: Հիմնականում նա խփել է մինչ Սիմեոնեի գալը, երբ «Աթլետիկոյի» պաշտպանությունում տարօրինակ անձնավորություններ էին, իսկ տոտալ շատն «Աթլետիկոյի» յուրաքանչյուր խաղում պարզապես առաջարկվում էր, ինչպես հիմա տոտալ քիչը Սիմեոնեի գալուց հետո:

Ինձ թվում է, որ «Բարսայի» հաղթանակի վրա խաղալը Լիոնել Մեսսիի գոլի առկայությամբ գործնականում վատ միտք չէ, ընդ որում, որ Մեսսին նաև 11-մետրանոցի իրացնող է և շատ է խփում «Աթլետիկոյի» դարպասը: Ահա այսպիսի մտքեր այս խաղի վերաբերյալ: Կարծում եմ, որ այն բավական հետաքրքիր ու էմոցիոնալ կլինի: Շնորհակալություն ուշադրության համար, ձեր հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր՝ Բարսելոնայից «Спорт-Экспресс»-ի թղթակիցը, հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 5-րդ տուր
00:00/21 սպտ
«Բարսելոնա» - «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 5-րդ տուր
00:00/22 սպտ
«Բարսելոնա» - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Պրիմերա, 5-րդ տուր
00:00/22 սպտ
«Բարսելոնա» - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ