«Բարսելոնա» — «Աթլետիկո Մադրիդ». Ալեքսանդր Վիշնեւսկու վիդեոկանխատեսումը

19:00, 30 հնվ 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի աշխատակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնեւսկին կանխատեսում է արել Իսպանիայի առաջնություն 22-րդ տուրի «Բարսելոնա» — «Աթլետիկո Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում, որ կատալոնացիները կհաղթեն եւ 4 գոլից քիչ կլինի: 

https://youtu.be/GMc93x2Bnk4

Դեռեւս Մոսկվայից ողջունում եմ բոլորին: Ես Ալեքսանդր Վիշնեւսկին եմ եւ երբ վերջացնեմ այս տեսանյութը, միանգամից գնալու եմ Շերեմետեվո, որպեսզի մեկնեմ Բարսելոնա՝ Իսպանիայի առաջնություն երկու առաջատարների՝ «Բարսելոնայի» եւ «Աթլետիկոյի» միջեւ հանդիպմանը ներկա լինելու համար: Իսկ այժմ հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար կփորձեմ այս խաղի վերաբերյալ կանխատեսում անել:

Առաջին հերթին պետք է նշեմ, որ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ «Բարսան» շատ լավ է խաղում «Աթլետիկոյի» դեմ, ինչը աչք է ծակում Տատա Մարտինոյի գլխավորությամբ աթլետների դեմ անցկացրած խաղերի ֆոնին: Մարտինոյի օրոք «Բարսելոնան» 6 հանդիպում է անցկացրել «Աթլետիկոյի» դեմ եւ ոչ մի հաղթանակ չի տարել: Եկավ Լուիս Էնրիկեն, 5 խաղ անցկացրեց «Աթլետիկոյի» դեմ եւ նույնքան հաղթանակ տարավ: «Բարսան» սովորեց անցնել «Աթլետիկոյի» երկաթբետոնե պաշտպանությունը, ինչը քչերին է հաջողվում: Այս մրցաշրջանի 33 խաղերում թիմը 21 անգամ անառիկ է պահել սեփական դարպասը: Այդ պատճառով, ելնելով նրանից, որ «Աթլետիկոն» ամուր պաշտպանություն ունի, կարծում եմ՝ խաղը չպետք է արդյունավետ ստացվի: Ամենայն հավանականությամբ, գոլեր շատ չեն լինի, բայց «Բարսելոնան» ակնհայտ ֆավորիտ է:

Կարծում եմ, «Բարսելոնան» կհաղթի անարդյունավետ խաղում: Այդ պատճառով, ցանկում ինձ դուր եկավ ««Բարսելոնայի» հաղթանակ ու տոտալ 3,5-ից քիչ» խաղադրույքը: Այս տարբերակի համար 2,25-ը լավ գործակից է: Բայց ճիշտն ասած՝ խորհուրդ չէի տա այս իրադարձության վրա մեծ գումարներ խաղադրույք կատարել: Չնայած նրան, որ «Բարսելոնան» լավ մարզավիճակում է, իսկ «Աթլետիկոն»՝ ճգնաժամի մեջ (մադրիդցիները վերջին 3 հանդիպումներն այդքան էլ լավ չանցկացրին՝ եւ խաղի որակով, եւ արդյունքով): Բայց «Բարսան» խնդիրներ ունի ձախ եզրում. վնասվածք է ստացել Ժերեմի Մաթյեն, իսկ նրա փոխարինողները մեկը մյուսից վատ են հանդես գալիս: Կարծում եմ՝ Լուիս Էնրիկեի համար հետաքրքիր քայլ կլիներ ձախ եզրում դնել Սերխի Ռոբերտոյին, բայց ամենայն հավանականությամբ, «Աթլետիկոյի» պես ուժեղ մրցակցի դեմ խաղում կվախենա նման համարձակ քայլ անել: Ընդհանուր առմամբ, «Բարսելոնայի» ձախ եզրում խնդիրները մեծ են: Կարծում եմ, նրանք կհեշտացնեն «Աթլետիկոյի» կյանքը: Բայց եւ առանց դրա, կարծում եմ՝ «Աթլետիկոն» վատ շանսեր չունի գոլ խփելու համար:

Բայց այդուհանդերձ խաղադրույք կկատարեմ նրա վրա, որ «Բարսելոնան» կհաղթի եւ չեմպիոնական պայքարում առաջ կանցնի «Աթլետիկոյից»:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր
19:00/30 հնվ
«Բարսելոնա» - «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ