«Բարսելոնա» – «Աթլետիկո»: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը

18:15, 23 ապր 2023
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել «Բարսելոնա» – «Աթլետիկո» Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Առաջին թիմը հանդիպում է երրորդի հետ: Այսպիսի հանդիպումները միշտ էլ հետաքրքիր են ստացվում: Չմոռանանք նաև, որ «Բարսան» սկսել է արգելակել: Երեք անընդմեջ խաղում կատալոնացիները չեն կարողացել գոլ խփել: Սկզբում թիմը 0:4 պարտվեց «Ռեալին», իսկ դրանից հետո երկու դժգույն գոլազուրկ ոչ-ոքի «Ժիրոնայի» և «Խետաֆեի» հետ խաղերում:

«Բարսայի» հարձակման գծի ճգնաժամը կապված է երկու կրեատիվ խաղացողների բացակայության հետ: Խոսքը Պեդրիի և Դե Յոնգի մասին է: Երկուսն էլ արդեն վերադարձել են ընդհանուր խումբ ու հայտավորված են այս խաղին: Կարծում եմ՝ կապտանռնագույնների խաղում բալանսը կվերականգնվի և շատ գոլային պահեր կտեսնենք:

«Աթլետիկոն» հրաշալի մարզավիճակում է: Թիմը խաղում է մեկշաբաթյա ցիկլով: Դրա շնորհիվ Դիեգո Սիմեոնեի կոլեկտիվը 6 անընդմեջ հաղթանակ է տարել վառ և որակյալ խաղով:

«Աթլետիկոյի» համար կարևոր է միավորներ վաստակելը, որովհետև իրատեսական է երկրորդ տեղի համար պայքարում «Ռեալին» շրջանցելը:

Այս մրցավեճի համար ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2.5-ից քիչ խաղադրույքը:

Չմոռանանք, որ այսօր հանդիպելու են թիմեր, որոնք ամենաքիչ գոլն են բաց թողել ու հիանալի դարպասապահներ ունեն:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Լա լիգա
18:15/23 ապր
«Բարսելոնա» – «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ