«Բարսելոնա» — «Աթլետիկ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը
«Բարսելոնայի» մասնակցությամբ խաղերում միշտ չէ, որ հեշտ է ֆորան գուշակելը: Ամեն ինչ կախված է թիմի տրամադրությունից: Այս անգամ փորձել եմ գտնել ավելի հետաքրքիր խաղադրույք՝ բարձր գործակցով: Բիլբաոյի «Աթլետիկը» անցած տարի Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում կանգնեց «Բարսելոնայի» ճանապարհին՝ չթողնելով կատալոնացիներին նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները: Կարծում եմ, որ «Բարսելոնան» շատ է բարկացել այդ ամենից, և մինի կլասիկոյի ժամանակ կփորձի ողջ ուժերը ներդնել ու վրեժխնդիր լինել բասկերից: Կարծում եմ, որ «Աթլետիկը» չի կարող երկար դիմադրել: Բասկերը «Վիլյառեալի» դեմ ծանր գավաթային հանդիպում անցկացրեցին: Թիմի առաջատար Ռաուլ Գարսիան վնասվածք ունի: Մեսսին փայլում է վերջերս: Արգենտինացին սկսել է կրկին գոլեր խփել, ինչպես անում էր վնասվածքից առաջ: Նա հավանաբար ցանկանում է միանալ ռմբարկուների պայքարին, գնացքը դեռ չի հեռացել: Լեոյից ամենաքիչը 2 գոլ եմ սպասում, իսկ հաղթանակը բնականաբար կլինի տանտերերինը: Միավորներ կորցնելու ժամանակը չէ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: