«Բարսելոնա» — «Աթլետիկ». Եգոր Տիտովի կանխատեսումը

00:00, 01 փտր 2021
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Լա Լիգայի 21-րդ տուրի «Բարսելոնա» — «Աթլետիկ» հանդիպման վերաբերյալ:

Վերջին շաբաթների ընթացքում «Բարսելոնայի» ու «Աթլետիկի» միջև երրորդ հանդիպումը. առաջին երկուսը հիանալի ստացվեցին: Գոլառատություն, ինտրիգ, սկանդալներ՝ այս ամենը կար այդ խաղերում: Բիլբաոյում հաղթեց «Բարսելոնան», չեզոք խաղադաշտում «Աթլետիկը» հաղթանակի հասավ լրացուցիչ ժամանակում՝ նվաճելով Սուպերգավաթը: Թիմերն այս անգամ խաղալու են «Կամպ Նոու» մարզադաշտում:

Կարծում եմ՝ մենք բոլոր հիմքերն ունենք սպասելու վառ հանդիպման: «Բարսայի» կազմում կխաղա Մեսսին, ում որակազրկումը լրացավ և նա արդեն մասնակցել է Իսպանիայի գավաթի հանդիպմանը: Վստահ եմ՝ արգենտինացին չի մոռացել «Աթլետիկից» կրած պարտությունն ու իր հեռացումը: Նա անհավանական եռանդով դուրս կգա այս հանդիպման: Եվ երևում է, որ «Աթլետիկը» հիանալի վիճակում է: Թիմը կանգ չի առնում տիտղոս նվաճելուց հետո: Բասկերը դրանից հետո էլ լավ են խաղում ու հասնում կամային հաղթանակների:

Այնպես որ, այստեղ ես արդյունավետ խաղ եմ սպասում տեսնել: Իսկ հաղթողին դժվար է գուշակել: Խաղադրույք կկատարեմ «Երկու թիմն էլ գոլ կխփի և գոլերը տոտալ 3,5-ից շատ» տարբերակի վրա:

Օրդինար: Չխաղարկված
Լա Լիգա, 21-րդ տուր
00:00/1 փտր
«Բարսելոնա» - «Աթլետիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ