«Բարսելոնա» — «Արսենալ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:45, 16 մրտ 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Իսպանիայի եւ Ռուսաստանի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա» — «Արսենալ» պատասխան հանդիպման վերաբերյալ, որը կկայանա այսօր՝ Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում թիմերը կփոխանակվեն գոլերով:

Խաղն ամենապարզը չէ կանխատեսում անելու համար, որովհետև այս զույգում արդեն շատ բան որոշված է: Հասկանալի է, որ «Բարսելոնան» ֆավորիտ է, և Լոնդոնում 0:2 հաշվով պարտվելուց հետո «զինագործները» գրեթե շանսեր չունեն, բայց կարծում եմ, որ իր գոլն «Արսենալը» կխփի: Առաջին խաղում լոնդոնցիները շանսեր ունեին, հավանաբար երկրորդում էլ դրանք կլինեն: Իմաստ չեմ տեսնում «Արսենալի» պաշտպանությունում փակվելու մեջ: Կարծում եմ, որ կարելի է խաղալ «ՏՇ 3 գոլ» տարբերակով, բայց գործակիցն ամենաբարձրը չէ, այդ պատճառով էլ առաջարկում եմ «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը: «Բարսան» իր գոլը սեփական դաշտում կխփի, «Արսենալի» գոլին էլ եմ հավատում: Լոնդոնցիները լավ հարձակում ունեն, այնպես որ արժե խաղալ 1,88 գործակցով: Ավելի բարձր գործակցով առաջարկում եմ նաև «երկուսն էլ կխփեն և ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը, բայց տարբերությունն այնքան էլ մեծ չէ, հետևաբար հիմնական կանխատեսումս «երկուսն էլ կխփենն» է, իսկ երկրորդ տարբերակով թող խաղան նրանք, ովքեր ցանկանում են:

Օրդինար: Հաղթած
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/16 մրտ
«Բարսելոնա» — «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
ՉԼ, 1/8 եզրափակիչ
23:45/16 մրտ
«Բարսելոնա» — «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 4 մարդ
Կհաղթի՛ 75%
Չի՛ հաղթի 25%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ