«Բարսելոնա» – «Անտվերպեն»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 19 սպտ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Բարսելոնա» – «Անտվերպեն» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպման վերաբերյալ։

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլը։ Առաջին տուրում կան թոփ խաղեր, որոնք գուցե ավելի մեծ հետաքրքրություն առաջացնեն, սակայն «Բարսելոնան» հատկապես այս տարի համարվում է հաղթողի գլխավոր հավակնորդների մեկը։ Այդ պատճառով էլ անդրադարձել եմ այս խաղին։

Չավիի գլխավորած թիմն այս խաղից առաջ ջախջախեց «Բետիսին» (5:0): Մոտավորապես նույն սցենարն էլ կլինի «Անտվերպենի» հետ խաղում, բայց այս անգամ հյուրերը կարող են անակնկալ մատուցել։ «Անտվերպենը» Բելգիայի առաջնությունում անցկացրած 7 խաղից հետո 4-րդ տեղում է։ Նախորդ տուրում թիմը 3։0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել։ Մարկ վան Բոմելի գլխավորած թիմի խաղերը հիմնականում գոլառատ են լինում։

Կարծում եմ, որ հյուրերը մեծ ուժերով պաշտպանվելու ունակ չեն, սակայն բաց ֆուտբոլ էլ չեն կարող խաղալ այսպիսի հզոր մրցակցի դեմ։ Ենթադրում եմ, որ տանտերերը կօգտվեն դրանից։ «Բարսելոնան» վերջին 2 մրցաշրջաններում ձախողվել է Չեմպիոնների լիգայում։ Դա հիշում են բոլորը․ երկրպագուները, ֆուտբոլիստները, մարզիչները։

Հիմա պետք է վերականգնվել և ապացուցել, որ այս թիմն իսկապես կարող է պայքարել եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում հաղթելու համար։

«Բարսելոնայի» հաղթանակի կամ ֆորայի համար շատ ցածր գործակիցներ են սահմանվել։ Այդ պատճառով էլ ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 3․5-ից շատ խաղադրույքը՝ 1․91 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/19 սպտ
«Բարսելոնա» – «Անտվերպեն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ