«Բարսելոնա» — «Ալավես». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:30, 27 մյս 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայանալիք Իսպանիայի գավաթի եզրափակչի «Բարսելոնա» — «Ալավես» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով: 

Իսպանիայի ֆուտբոլային մրցաշրջանն ավարտվում է այսօր, «Վիսենտե Կալդերոնում» Իսպանիայի գավաթը վիճարկելու են «Բարսելոնան» ու «Ալավեսը»:

Ներքին առաջնությունում, կարելի է ասել, «Բարսելոնան» անհաջողության մատնվեց, պարտվել է, որովհետև ցանկացած այլ արդյունք բացի չեմպիոնությունից, համարվում է ձախողում: Ինչ վերաբերում է «Ալավեսին», ապա թիմը կարողացավ իրեն լավ դրսևորել, իսկ գավաթի խաղարկությունում կարողացավ հասնել մինչև եզրափակիչ:

Այնուամենայնիվ, եթե հաշվի առնենք երկու ակումբների հոգեբանական պատրաստվածությունը, ապա «Ալավեսն» ավելի լավ է պատրաստ խաղին, քան «Բարսելոնան»: Իսկ կադրային առումներով երկու թիմերն էլ ունեն կորուստներ: Մասնավորապես՝ եթե անդրադառնանք «Ալավեսին», ապա այստեղ կբացակայի Վիկտոր Լագուարդիան, բայց նրան հանգիստ կարող է փոխարինել Ռոդրիգո Էլլին, իսկ «Բարսելոնայի» կազմում՝ Ալեիշ Վիդալը, Ժերեմի Մաթյեն, Ռաֆինյան վնասվածք ունեն, ինչպես նաև Սերխի Ռոբերտոն ու Լուիս Սուարեսը չեն մասնակցի հանդիպմանը, քանզի կիսաեզրափակիչ պատասխան խաղում հեռացվել էին դաշտից: Այստեղ էլ Սուարեսի փոխարեն կխաղա Պակո Ալկասերը՝ այդպիսով հարձակման եռյակ կազմելով Նեյմարի ու Մեսսիի հետ:

Հիշենք գավաթի խաղարկությունում այս երկու թիմերի ճանապարհը: Կատալոնացիներն առանց խնդիրների հաղթեցին «Էրկուլեսին», հետո պետք էր լուրջ փորձության ենթարկվել Բիլբաոյի «Աթլետիկի» հետ խաղում, պարտվել էին 1:2, բայց հաղթեցին 3:1 հաշվով: Այնուհետև երկու հաղթանակ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ ու կիսաեզրափակչում անցան «Աթլետիկոյի» արգելքը (2:1, 1:1): Իսկ բասկերը սկզբից շատ հեշտ հաղթեցին «Խիմնաստիկին» (3:0, 3:0), հետո «Դեպորտիվոյին» մրցակցի դաշտում խփած գնդակների շնորհիվ, այնուհետև հաղթանակ «Ալկորկոնի» նկատմամբ և կիսաեզրափակչում «Սելտայի» դեմ դիմակայությունում ամեն ինչ վճռեց Էդգար Մենդեսի միակ գնդակը: Երկրորդ խաղում «Ալավեսը» հաղթեց 1:0 ու դուրս եկավ եզրափակիչ:

Ինչ վերաբերում է կանխատեսմանը, ապա կարծում եմ, որ երկու թիմերն էլ կդառնան գոլի հեղինակ, ինչի համար սահմանված է 2,15 գործակից:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ, եզրափակիչ
23:30/27 մյս
«Բարսելոնա» - «Ալավես»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ