«Բարսելոնա» – «Ալավես». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 30 հկտ 2021
Խաղում է
Setanta Sport հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի մարզական լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Բարսելոնա» – «Ալավես» Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իսպանիայի առաջնության հոկտեմբերի 30-ի խաղային գրաֆիկը կփակվի «Բարսելոնա» – «Ալավես» հանդիպումով։ «Բարսելոնան» վերջին շրջանում այնքան էլ հաջող հանդես չի գալիս, դրա պատճառով ակումբի ղեկավարությունը վեջապես պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Ռոլանդ Կումանին։ Հոլանդացի մասնագետի ամենահավանական փոխարինողը Չավին է, սակայն իսպանացի երիտասարդ մարզչի նշանակման մասին լուրերը պաշտոնական չեն։ Առայժմ «Բարսայի» գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի «Բարսելոնա Բ»-ի ղեկին կանգած Սերխի Բարխուանը, որը կատալոնական ակումբի երկրպագուներին հայտնի է որպես լեգեդնար ձախ պաշտպան։ Նրա գլխավորությամբ «Բարսան» անցկացնելու է առաջին հանդիպումը «Ալավեսի» հետ, որը վերջին շրջանում գրագետ ֆուտբոլ է ցույց տալիս, և անընդմեջ պարտություններից հետո կարողացել է երկու «չոր» հաղթանակ տանել՝ նախ հյունկալվելիս ամուր «Կադիսի» նկատմամբ և տանն ուժեղ է գտնվել «Էլչեից»։ Այսինքն՝ հաղթական ուղու վրա է կանգնել «Ալավեսը», և մրցաշարային աղյուսակում հիմա թիմը պայքարում է նկուղից դուրս գալու համար։

«Բարսելոնայի» խնդիրն էլ առավել քան պարզ է. կատալոնական ակումբը վաղուց այսքան ցածր դիրք չէր զբաղեցրել մրցաշարային աղյուսակում։ Այժմ «Կապտանռնագույնները» 9-րդ տեղում են, բայց խտությունը մրցաշարային աղյուսակում այնպիսին է, որ իր հետաձգված հանդիպումը հաղթելու դեպքում «Բարսելոնան» կկարողանա մի փոքր ավելի բարելավել իր դիրքերը և բարձրանալ ընդհուպ մինչև 3-4-րդ տեղ, բայց դրա համար նախ պետք է հաղթել «Ալավեսին»։ Եվ դա այն դեպքում, որ «Բարսան» վերջին երկու խաղում պարտություն է կրել «Ռեալինց» (1:2) և «Ռայո Վալյեկանոյից» (0։1)։

Ենթադրում եմ, որ Սերխիի գլխավորությամբ «Բարսան» կփորձի տանել առաջին հաղթանակը։ Ռոնալդ Կումանից ազատվելուց հետո «Բարսայի» թեթևացած ֆուտբոլիստները կգործեն ավելի ազատ ու նորից կփորձեն ուրախացնել իրենց երկրպագուներին։ 

Օրդինար: Պարտված
Լա Լիգա
23:00/30 հկտ
«Բարսելոնա» - «Ալավես»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ