«Բարսելոնա» – «Ալավես»․ կանխատեսում և խաղադրույք

23:00, 30 հկտ 2021
Լա Լիգայի 12-րդ տուրում «Բարսելոնան» կհյուրընկալի «Ալավեսին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում հյուրերը կխուսափեն խոշոր հաշվով պարտությունից։

Թիմերի մարզավիճակը 

Դա տեղի ունեցավ։ Ռոնալդ Կումանը հեռացվեց «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից։ «Ռայո Վալյեկանոյից» կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ արեց հոլանդացի մասնագետին։

Թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Սերխի Բարխուանը, որը գլխավորում էր «Բարսելոնա Բ»-ն։ Սպասվում է, որ կատալոնական ակումբի նոր գլխավոր մարզիչը կլինի թիմի նախկին ավագ Չավի Էրնանդեսը։

1987 թվականից հետո առաջին անգամ «Բարսելոնան» 3 անընդմեջ արտագնա խաղում գոլ չի խփել և չի հաղթել։

Իսկ ահա «Ալավեսը» հաղթել է նախորդ տուրում՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով «Էլչեի» նկատմամբ։ Դա թիմի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր։ «Ալավեսն» արդեն դուրս է եկել վտանգավոր գոտուց։

Կանխատեսում և խաղադրույք 

Այս խաղի համար ընտրել եմ ֆորա 2 (+1.5) խաղադրույքը։ Եթե նույնիսկ կատալոնացիները նվազագույն հաշվով հաղթանակ տանեն, ապա խաղադրույքը կաշխատի։

Վերջին 9 խաղից «Բարսելոնան» հաղթել է միայն 3-ում։ Եվ միայն 2 խաղում են կատալոնացիները հաղթել խոշոր հաշվով։

«Ալավեսի» ֆորա (+1.5) խաղադրույքի համար սահմանվել է 2․03 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
23:00/30 հկտ
«Բարսելոնա» – «Ալավես»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ