«Բարնլի» — «Մանչեսթեր Յունայթեդ». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

17:15, 23 ապր 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 34-րդ տուրի «Բարնլի» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Նա ակնկալում է, որ կհաղթեն տանտերերը կամ կլինի ոչ-ոքի:

120 դժվար րոպեներ այս հինգշաբթի օրն՝ «Անդերլեխտի» դեմ և երկու հիմնական խաղացողների կորուստը չի կարող չազդել «Յունայթեդի» մարտունակության վրա: Մարկոս Ռոխոն երևի այս մրցաշրջանի ամենահուսալի պաշտպանն է, իսկ Իբրահիմովիչը, թեկուզև ձախողեց բելգիացիների դեմ խաղը, թիմի լավագույն ռմբարկուն է:

«Յունայթեդը» ծանր գրաֆիկ ունի մրցաշրջանի ավարտին: Ապրիլի 23-ից մինչև մայիսի 21-ը մանկունյանցիներն ինը հանդիպում ունեն, իսկ եթե դուրս գան Եվրոպայի լիգայի եզրափակիչ, ապա 24-ին կլինի 10-րդը: Ընդ որում՝ լազարեթում բացի Խուան Մատայից, Քրիս Սմոլինգից և Ֆիլ Ջոնսից հիմա նաև Ռոխոն ու Իբրահիմովիչն են, ովքեր ամենայն հավանականությամբ այլևս չեն խաղա այս մրցաշրջանում:

Կարծում եմ, որ Մոուրինյոն և խաղացողները ևս հասկանում են իրավիճակի լրջությունը, ովքեր իրենց ֆիզիկական և բարոյական մաքսիմումը կպահեն (իրենց համար լավագույն դեպքում) Եվրոպայի լիգայի մնացած խաղերի համար, որում հաղթանակը կօգնի լուծել մրցաշրջանի գլխավոր խնդիրը՝ դուրս գալ Չեմպիոնների լիգա:

Հյուրերի համար դժվար կլինի «Բարնլիի» դեմ: Չորս օրվա ընթացքում խաղալ երկու թիմերի դեմ, որոնք ֆիզիկապես լավագույնս են պատրաստված, տեղ-տեղ կոշտաբար են խաղում՝ հեշտ խնդիր չէ: Շոն Դայշի թիմը տնային խաղով լավագույններից է ԱՊԼ-ում՝ 10 հաղթանակ և 2 ոչ-ոքի 16 խաղերում, և «Յունայթեդի» դեմ հանդիպումն, ըստ էության, նրանց համար վերջին մեծ դիմակայությունն է այս մրցաշրջանում: Դրական ելքը գրեթե 100%-ով ԱՊԼ-ում մնալու հնարավորություն կտա և թիմն այլևս կարող է չանհանգստանալ մնացած չորս տուրերի արդյունքների համար:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 34-րդ
17:15/23 ապր
«Բարնլի» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ