«Բարլնի» – «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 23 սպտ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Բարլնի» – «Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

3 անընդմեջ պարտություն, 5 խփած և 10 բաց թողած գոլ։ Որքան էլ զարմանալի է, բայց սա ոչ թե «Բարնլիի», այլ «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 3 խաղերի վիճակագրությունն է։ Թիմը նախ՝ 1։3 հաշվով պարտվել էր «Արսենալին», հետո նույն հաշվով զիջել «Բրայթոնին», իսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում 3։4 հաշվով պարտություն կրել Մյունխենի «Բավարիայից»։

Էրիկ տեն Հագը կարծես թե չի կարողանում շտկել իրավիճակը, բայց հիմա լավ շանս ունի։ «Բարնլին», որը գլխավորում է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագ Վենսան Կոմպանին, 4 խաղից հետո վաստակել է 1 միավոր և նախավերջին տեղում է։

Սա լավ շանս է մանչեսթերյան թիմի համար։ Կարծում եմ, որ հյուրերն իրենց ամբողջ ուժը կցուցադրեն անհամեմատ ավելի թույլ մրցակցի հետ խաղում։

«Բավարիայի» հետ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր առաջին գոլը խփեց թիմի նորեկ Ռասմուս Հոյլունդը։ 20-ամյա դանիացու հետ մեծ հույսեր են կապում մանչեսթերում, բայց ֆուտբոլիստը կարողացավ իր առաջին գոլը խփել միայն 5-րդ խաղում։ Հասկանալի է, որ նա վնասվածքից նոր էր ապաքինվել և ժամանակ էր հարկավոր լավ մարզավիճակ հավաքելու համար։

Կարծում եմ, որ դանիացի հարձակվողը գոլի հեղինակ կդառնա նաև այս խաղում։ Ընտրում եմ Հոյլունդը կդառնա գոլի հեղինակ խաղադրույքը՝ 2․30 գործակցով։

Խաղի ելքի վերաբերյալ էլ ընտրում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը խաղադրույքը՝ 1․74 գործակցով։ 4-րդ անընդմեջ խաղում չհաղթելը՝ հատկապես այսպիսի մրցակցի հետ դիմակայությունում, կատարյալ ձախողում կլինի Էրիկ տեն Հագի համար։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
23:00/23 սպտ
«Բարլնի» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
23:00/23 սպտ
«Բարլնի» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ