«Բայեր» — «Տոտենհեմ». Ալեքսեյ Անդրոնովի վիդեոկանխատեսումը

22:45, 18 հկտ 2016
«Дождь» հեռուստաընկերության սպորտային թղթակից, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Բայեր» — «Տոտենհեմ» հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետը ենթադրում է, որ տանտերերը կհաղթեն:

https://youtu.be/r8y5BdmmnD0

Ողջույն բոլորին: «Բուքմեյքերների Ռեյտինգի» Youtube-յան ալիքում խոսում ենք Չեմպիոնների լիգայի մասին: Խմբային փուլի երրորդ տուրը: Լևերկուզենի «Բայերը», ով առաջին 2 խաղում ոչ-ոքի է խաղացել, կհանդիպի անգլիական «Տոտենհեմին»: «Բայերի» համար սա ինչ-որ տեղ որոշիչ պահ է: Եթե այս խաղում չստացվի հաղթանակի հասնել, ապա հաջորդ փուլ անցնելը շատ բարդ կլինի: «Բայերը» դա հրաշալի հասկանում է, «Բայերը» լուրջ է տրամադրվել:

«Տոտենհեմը», իմ կարծիքով, դեռ կայուն խաղով հայտնի չէ: Որոշակի խնդիրներ «Տոտենհեմի» մոտ ծագում են: Դրա հաստատումը ՉԼ-ի մեկնարկային խաղն է, որտեղ նրանք սեփական դաշտում զիջեցին «Մոնակոյին»:

Կարծում եմ, որ «Տոտենհեմը», իհարկե, կկենտրոնանա սեփական դաշտում բոլոր միավորները հավաքելու վրա: Հյուրընկալվելիս նրանք դժվար թե 100%-ով երազեն հաղթանակի մասին և խաղան ինչ-որ հաղթական ֆուտբոլ: Մենք դա տեսանք Մոսկվայում՝ ԲԿՄԱ-ի դեմ խաղում:

Այնպես որ, կարծում եմ՝ «Բայերը» մրցաշարում իր առաջին հաղթանակը տանելու լավ շանսեր ունի: Եվ հավատալով գերմանական ակումբի ուժերին, ընտրում եմ հենց այս խաղադրույքը՝ 2,20 գործակցով «Բայերի» մաքուր հաղթանակը:

[Կանխատեսումը ordinär 1]

Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ