«Բայեր» – «Բավարիա»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

21:30, 10 փտր 2024
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Բայեր» – «Բավարիա» Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Եվրոպական week-end-ը կրկին բոլորի ուշադրության կենտրոնում է: Այս շաբաթ կրկին երկու առաջնությունում թոփ հանդիպում կա: Երկուսում էլ թիմերից մեկը մյուսի հավերժական մրցակիցը չէ, բայց մրցաշարային աղյուսակում ստեղծված իրավիճակը հենց նրան է դարձնում ֆավորիտի գլխավոր խնդիրը:

Սկսենք Գերմանիայից, որտեղ Չավի Ալոնսոյի անպարտելի «Բայերը» կհյուրընկալի Մյունխենի «Բավարիային»: Լևերկուզենյան ակումբն ընթացիկ մրցաշրջանում պարտություն չի կրել ոչ միայն ներքին առաջնությունում, այլև Եվրոպա լիգայի խաղարկությունում: Բունդեսլիգայում Ալոնսոյի թիմն առաջինն է և իր հաջորդ մրցակցին գերազանցում է երկու միավոր: Գերմանիայի առաջնության առաջատարությունը վերադարձնելու համար մյունխենյան գրանդին, հասկանալի է՝ ինչ է հարկավոր:

Դա, իհարկե, հեշտ խնդիր չէ: «Բայերն» անպարտելի է ոչ թե բախտի գործոնի, այլ հիասքանչ խաղաոճի ու մարզչի առաջադրանքը կատարելու՝ ֆուտբոլիստների անմնացորդ ցանկության շնորհիվ: Ալոնսոյի տղաներն ի զուր չեն վայելում Եվրոպայում ամենադիտարժան ֆուտբոլը ցուցադրող թիմի համբավը: Ամեն դեպքում, հենց «Բավարիայի» հետ առաջիկա խաղը կտա շատ հարցերի պատասխան: Նման մրցակիցների հետ է պետք ապացուցել հավակնությունները:

Առաջին շրջանում, Մյունխենում կայացած խաղում «Բայերը» պարտությունից խուսափեց ավելացված չորրորդ րոպեին՝ Էսեկիել Պալասիոսի իրացրած 11 մետրանոց հարվածի շնորհիվ: Նման հնարավորություն երկրորդ անգամ կարող է չլինել: «Բավարիան» 18-րդ տուրում տանը «Վերդերին» պարտվելուց հետո երեք դժվարին հաղթանակ տարավ (մեկը հետաձգված խաղում) և առաջնության կարևորագույն խաղին մոտեցավ՝ գրպանում ունենալով առաջատար դառնալու հնարավորություն: Որպես կանոն, մյունխենցիներն այսպիսի շանսերը բաց չեն թողնում: Հասկանալի է, որ այս «Բավարիան» ամենևին «մեքենա» չէ, խաղն էլ կայանալու է մրցակցի դաշտում: Բայց մեկ բան այդ ակումբում երբեք չի փոխվում՝ «Բավարիան» միշտ Գերմանիայի ուժեղագույն ակումբն է, և դա մրցակիցներին ստիպում է դաշտ դուրս գալ հետնապահի դիրքից: Իսկ «Բայերը» «Բավարիայի» համախտանիշով տառապում է շատ երկար տարիներ:

Իմ կարծիքով, եկել է լևերկուզենյան ակումբի առաջին պարտության ժամանակը: Ո՞վ, եթե ոչ «Բավարիան» պետք է ընդհատի Ալոնսոյի թիմի անպարտելի շարքը: Իմ կանխատեսումն է՝ «Բավարիայի» ուղիղ հաղթանակը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
21:30/10 փտր
«Բայեր» - «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ