«Բայեր» – «Աուգսբուրգ»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Լևերկուզենի «Բայերը» կարող է հերթական ռեկորդը գրանցել։ Թիմն արդեն անպարտելի է 50 խաղ անընդմեջ։ Դա ռեկորդային ցուցանիշ է եվրոպական ակումբների համար։ Հիմա «Բայերը» կարող է դառնալ Բունդեսլիգայի առաջին թիմը, որն ամբողջ մրցաշրջանի ընթացքում պարտություն չի կրել։ Դրա համար անհրաժեշտ է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի վերջին տուրում չպարտվել «Աուգսբուրգին», որը 39 միավորով 10-րդ տեղում է։
Իհարկե, «Բայերը» ֆավորիտ է այս խաղում և ամենայն հավանականությամբ, կհաղթի։ Գուցե ֆուտբոլիստները մի փոքր լարված լինեն, բայց դա դժվար թե ազդի հանդիպման ելքի վրա։ Այնուամենայնիվ, «Բայերի» հաղթանակի համար շատ ցածր գործակից է սահմանվել։
Ինձ թվում է, որ խաղը գոլառատ չի լինի։ 2 կամ առավելագույնը 3 գոլ խփելու դեպքում «Բայերի» ֆուտբոլիստները կփսրձեն պահել հաշիվը։ «Աուգսբուրգը» գուցե փորձի փչացնել մրցակցի տրամադրությունը։
Խաբի Ալոնսոն փայլուն աշխատանք է կատարել։ «Բայերն» արդեն Գերմանիայի չեմպիոնն է, բայց բոլորը ցանկանում են մրցաշրջանն ավարտել առանց պարտության։
Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 4-ից քիչ խաղադրույքը՝ 1․87 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: