«Բայեր» – «Աթլետիկո»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը

23:00, 13 սպտ 2022
Ռուսաստանի Մ-17 տարեկանների հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն, «Զենիթի», «Ամկարի» նախկին ֆուտբոլիստ և «Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան Ալեքսեյ Գասիլինը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Բայեր» – «Աթլետիկո» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Խոսենք «Բայեր» – «Աթլետիկո» հանդիպման մասին:

Առաջին տուրում «Բայերը» պարտվեց «Բրյուգեին»: Թիմը քիչ պահեր է ստեղծում, իսկ Բունդեսլիգայում խնդիրներն ակնհայտ են: Լևերկուզենցիներն ընդամենը 4 միավոր են վաստակել և նախավերջին տեղում են: «Հերտայի» հետ խաղում աչքի ընկավ Շիկը: Նա «Բայերի» միակ լուսավոր կետն է: Առայժմ կոլեկտիվին չի ինտեգրվել Ազմունը:

«Աթլետիկոն» հաղթանակով սկսեց Չեմպիոնների լիգան: Ճի՛շտ է, «Պորտուի» հետ բարդ և լարված հանդիպում ստացվեց ու միայն խաղի վերջում մադրիդցիներին հաջողվեց հաղթանակ կորզել: Իսպանիայի առաջնությունում առայժմ ամեն ինչ կարգին է: «Աթլետիկոն» միայն մեկ պարտություն է կրել:

Սիմեոնեի թիմը հիմնականում զիջում է գնդակը, բայց նման թույլ մրցակցի հետ դժվար թե այդպես գործի:

Ընտրում եմ «Աթլետիկոյի» հաղթանակ խաղադրույքը:

Օրդինար: Պարտված
ՉԼ
23:00/13 սպտ
«Բայեր» – «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ