«Ախմատ» – «Կրասնոդար»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Առաջին տուրի ամենահետաքրքիր զույգերից մեկն է: «Ախմատը» Ադիևի գլխավորությամբ հրաշալի անցկացրեց նախորդ մրցաշրջանի վերջին հատվածը:
«Կրասնոդարն» էլ պատմության մեջ առաջին անգամ գրավեց երկրորդ տեղը: «Ցուլերն» առայժմ առանց Կորդոբայի են, հեռացել են նաև Սաֆոնովն ու Ալոնսոն, սակայն միացել է Դիոգո Կոստան: Դեռ չգիտեմ, թե արդյոք բրազիլացի պաշտպանն առաջին խաղում դուրս կգա խաղադաշտ, բայց Կորդոբան և Կաստանյոն հաստատ չեն լինի: Թե ինչպիսի տեսք կունենա «Կրասնոդարը» նոր մրցաշրջանում, տեսանք Սուպերգավաթի խաղում: Կանաչներն ուժեղ «Զենիթի» ֆոնին լավ տպավորություն թողեցին:
Կրասնոդարի ակումբը նույն նկրտումներն ունի, սակայն սովորաբար բարդ է խաղում «Ախմատի» հետ: Արդեն 5 խաղ անընդմեջ հարավի ներկայացուցիչը չի կարողանում հաղթել այս մրցակցին, բայց որոշ հանդիպումներ արդյունավետ են ստացվում:
Կարծում եմ՝ թիմերը կարոտել են պաշտոնական խաղերին: «Կրասնոդարը» հրաշալի է խաղում հարձակման գծում: Ադիևը նույնպես կարող է օգտագործել իր առջևի գծի խաղացողների ներուժը: Հաշվի առնենք նաև, որ «Ախմատը» խաղալու է տանը, իսկ դա առավելություն է: Կողմերն արժանի են միմյանց, փակ ֆուտբոլ չեմ սպասում:
Առաջարկում եմ խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: