Ավստրիա – Թուրքիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Ավստրիայի հավաքականը ֆավորիտ է այս խաղում։ Ավստրիացիները գրեթե ամեն ինչով գերազանցում են մրցակցին։ Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը խմբային փուլի առաջին տուրում 0։1 հաշվով պարտվել էր ֆրանսիացիներին։ Շատերը կարծում էին, որ թիմն այլևս շանսեր չունի խմբից դուրս գալու համար։ Բայց Ավստրիայի հավաքականը խմբում զբաղեցրեց առաջին տեղը։
Ավստրիայի հավաքականի խաղն իսկապես տպավորել է նույնիսկ չեզոք երկրպագուներին։ Կազմում շատ են ֆուտբոլիստները, որոնք հանդես են գալիս գերմանական Բունդեսլիգայի թիմերում։ Հաշվի առնելով, որ մրցաշարն ընթանում է Գերմանիայում, ավստրիացիները մի փոքր առավելություն ունեն յուրաքանչյուր խաղում։
Թուրքիայի հավաքականը խմբային փուլի 3-րդ տուրում կարողացավ հաղթանակի հասնել 10 հոգով մնացած Չեխիայի նկատմամբ։ Բայց ինձ թվում է, որ Ավստրիայի հետ խաղը նման կլինի պորտուգալացիների հետ դիմակայությանը։ Ռանգնիկն ավելի փորձառու մարզիչ է, քան Մոնտելան։ Նա, անկասկած, տակտիկական առումով կգերազանցի իտալացուն։ Ավստրիայի հավաքականը կարգապահ է և սառնասիրտ է գործում ցանկացած իրավիճակում։
Ընտրում եմ Ավստրիայի հաղթանակը՝ 1․96 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: