Ավստրիա – Թուրքիա: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Լայպցիգում Ավստրիայի հավաքականը կմրցի Թուրքիայի հետ։ Ավստրիացիներից շատերը խաղացել են Լայպցիգում, իսկ Ռանգնիկն աշխատել է ակումբում։
Վերջերս այս թիմերն ընկերական հանդիպում էին անցկացրել և ավստրիացիները հաղթել էին 6։1 հաշվով։ Չեմ կարծում, որ հիմա նման հաշիվ կգրանցվի։ Թուրքիան անկանխատեսելի թիմ ունի։ Խաղի կազմակերպման առումով, ինչպես նաև դաշտի կենտրոնում խնդիրներ կան։
Թուրքերը մրցակիցներին շատ հեշտությամբ թույլ են տալիս անցնել դաշտի կենտրոնն ու վտանգավոր պահեր ստեղծել։ Այդ պատճառով էլ նույնիսկ 10 հոգով մնացած Չեխիայի հավաքականը կարողացավ խնդիրներ ստեղծել թուրքերի համար։
Իմ կարծիքով՝ Ավստրիան ամենակազմակերպված, արագ թիմերից մեկն է։ Ավստրիայի հավաքականն այս պահին ավելի ուժեղ է թուրքերից։ Կարելի է ընտրել Ավստրիայի հավաքականի հաղթանակը, բայց ինձ այլ տարբերակ է դուրս գալիս․ Ավստրիայի գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 1․95 գործակցով։
Ավստրիայի հավաքականը յուրաքանչյուր խաղում մի շարք գոլային պահեր է ստեղծում։ Թիմը 3-ական գոլ է խփել լեհերին և հոլանդացիներին։ Այո Ֆրանսիայի հետ խաղում Ավստրիայի հավաքականի ֆուտբոլիստները միայն ինքնագոլ գրանցեցին, սակայն վտանգավոր պահեր ստեղծում էին։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: