Ավստրիա — Սերբիա․ Եգոր Տիտովի կանխատեսումը

22:45, 06 հկտ 2017
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է Մունդիալ-2018-ի որակավորման փուլի 9-րդ տուրի Ավստրիա — Սերբիա հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետի կարծիքով սերբերը մեկ գնդակի առավելությամբ կհաղթեն խաղը։

Ավստրիան այլևս շանս չունի Աշխարհի առաջնությունում հայտնվելու։ Ընտրական ցիկլը ավստրիացիները թույլ անցկացրին։ Տեսել եմ այն խաղը, որտեղ նրանք զրկվեցին բոլոր տեսակի շանսերից։ Սա այն հավաքականը չէ, որը մի քանի տարի առաջ հանգիստ դուրս եկավ Եվրո 2016-ի խմբային փուլ։ Խաղ չկա։ Կա Դավիթ Ալաբան, բայց նրա հետ ՝ ոչ ոք։ Այլ թոփ խաղացողներ չկան։ Լավ է, որ նա էլ կա։ Պոլստերից հետո Ավստրիան երկար ժամանակ նման աստղ չուներ։ Նա շատ լավ նմուշ էր։ Իսկ հիմա կա Ալաբան։ Կան ևս մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստներ ՝ Գերմանիայում հանդես եկող, սակայն մի փոքր ավելի ցածր խաղամակարդակի։ Մի խոսքով բացատրելի է ավստրիացիների նման ձախողումը։

Սերբիան խմբի առաջատարն է։ Նրանց բավական է մեկ անգամ հաղթել, որպեսզի թիմը երաշխավորի իր տեղը Աշխարհի առաջնությունում։ Նորից սերբերը շատ լավ թիմ ունեն։ Կարծում եմ ՝ սերբերը կհաղթեն։ Հիմա դա նրանց ավելի անհրաժեշտ է։ Խաղադրույք եմ կատարում սերբերի նվազագույն հաշվով հաղթանակի վրա։ Նրանք մոտիվացված են, իսկ ավստրիացիների համար ամեն ինչ միևնույն է։ Բոլոր մտքերը կապված են ակումբային ֆուտբոլի հետ;

Օրդինար: Պարտված
ԱԱ 2018․ Ընտրական փուլ․ Եվրոպա
22:45/6 հկտ
Ավստրիա - Սերբիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ