Ավստրիա – Հյուսիսային Իռլանդիա։ Կանխատեսում և խաղադրույք
2017 թվականին Ավստրիայի հավաքականը դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այս մրցաշարից առաջ թիմը 3 հաղթանակ է տարել աշխարհի առաջնության որակավորման փուլում և միայն մեկ պարտություն է կրել (Անգլիայից՝ 0։1)։ Նույն հաշվով, նույն մրցակցին ավստրիացիները պարտվել էին նաև Եվրոպայի առաջնության առաջին տուրում։
Հյուսիսային Իռլանդիան վերջին 4 խաղերում խոշոր հաշվով պարտություններ է կրել։ Խփած և բաց թողած գոլերի տարբերությունը՝ 3-16։ Առաջին տուրում Նորվեգիայի հավաքականը ջախջախել էր Հյուսիսային Իռլանդիայի թիմին։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում Ավստրիայի հավաքականին, որի հաղթանակի համար սահմանվել է 1․19 գործակիցը։ Ոչ-ոքին ստացել է 7․00, իսկ Հյուսիսային Իռլանդիայի հաղթանակը՝ 15․00 գործակիցը։ Թիմերի միջև կայացած նախորդ խաղում Ավստրիայի հավաքականը հաղթել է 3։1 հաշվով։ Դրանից առաջ գրանցվել էր ոչ-ոքի՝ 2։2։
Խաղի գոլերի տոտալը 3-ից քիչ խաղադրույքը գնահատվում է 1․94, իսկ 3-ից շատ խաղադրույքը՝ 1․87 գործակցով։
Կարելի է ռիսկի դիմել և ընտրել 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․61 գործակիցը։ Հյուսիսային Իռլանդիան շատ գոլեր է բաց թողել, բայց կարողացել է աչքի ընկնել վերջին 4 խաղերից 3-ում։ Բացի այդ, թիմը գոլ է խփել Ավստրիայի դեմ կայացած նախորդ 2 խաղերում։
«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: